Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 29-ին մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013թ. իննը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ: