Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06/06/2026 20:08
Կիսվել

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող բիզնեսները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունները։

Այս նոր պայմանագիրն արտացոլում է Ամերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝ աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսների մրցունակությունը և նպաստելու անցմանը դեպի ավելի կայուն տնտեսություն։

Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր երկարատև գործընկերությունը FMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելի կընդլայնի  ֆինանսավորման հասանելիությունը ամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչ և ներառական նախագծերին։ Այս համագործակցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանում կայուն աճի խթանման և ձեռնարկատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Ամերիաբանկի համար»։

FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց. «Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում է ձեռնարկատերերին սատարելու մեր հանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդար անցումը դեպի ցածրածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռ ընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանել ներառական աճը և օգնել ապահովել, որ այս անցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։

Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունը զգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբ Ամերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ FMO-ից` հայկական ՓՄՁ-ներին և վերականգնվող էներգետիկայի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս միջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվ բիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելի կանաչ տնտեսության զարգացմանը։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ  ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում` FMO-ն հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմ բանկերից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl. կայքը:   

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91