Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
Չինաստանի կողմից հեղուկացված բնական գազի գնումները կարող են սպառնալիք դառնալ Եվրոպայի համար
08/06/2026 17:27
Կիսվել

Չինաստանի կողմից հեղուկացված բնական գազի գնումները կարող են սպառնալիք դառնալ Եվրոպայի համար

Չինաստանում հեղուկացված բնական գազի ներմուծումը կտրուկ աճում է․ երկիրն ավելացնում է գնումները՝ ամառվա շոգ ամիսներին էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու նպատակով։

Bloomberg-ի տվյալներով՝ Չինաստան մատակարարումների 30-օրյա շարժական միջինը հասել է օրական 178 հազար տոննայի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ փետրվարի սկզբից ի վեր՝ մինչև Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելը։

Հոդվածում նշվում է, որ ապրիլի կեսերից աճող մատակարարումների ծավալներն արդեն մոտենում են վերջին հինգ տարիների միջին սեզոնային ցուցանիշին։

Թրեյդերների խոսքով՝ շուկայում ակտիվացել են պետական ընկերությունները, այդ թվում՝ CNOOC։ Հրապարակման համաձայն՝ չինական ներմուծողներն ամսական գնում են մոտ 7-10 LNG բեռ՝ փոխհատուցելու համար Կատարից մատակարարումների կրճատումը։

Խոշոր գնորդներն ապրիլի վերջից զգալիորեն մեծացրել են գնումները, իսկ մասնավոր էներգետիկ ընկերությունները նույնպես ակտիվորեն փնտրում են վառելիքի նոր խմբաքանակներ։

Ռազմական հակամարտությունը լրջորեն բարդացրել է մատակարարումները Պարսից ծոցի տարածաշրջանից։ Սակայն անցած ամսվա ընթացքում Կատարից LNG-ի ծավալների կրճատումը փոխհատուցվել է այլ արտահանողներից մատակարարումների աճով, այդ թվում՝ Կանադայից, Մալայզիայից և Ռուսաստանից, վկայում են նավերի շարժի մոնիթորինգի տվյալները, որոնց հղում է անում Bloomberg-ը։

Bloomberg-ը զգուշացնում է, որ աշխարհի խոշորագույն LNG ներմուծող Չինաստանի պահանջարկի աճը կարող է սրել մրցակցությունը Ասիայի և Եվրոպայի միջև՝ հասանելի վառելիքային ծավալների համար, հատկապես ձմռանը նախապատրաստվելու և գազի պաշարների համալրման սեզոնի նախաշեմին։

Միևնույն ժամանակ Եվրոպայում LNG մատակարարումների 30-օրյա շարժական միջինն այժմ 19%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից և, ըստ ծովային փոխադրումների մոնիթորինգի տվյալների՝ շարունակում է նվազել մարտի կեսերից։

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8