Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ռուսաստանն այս տարի նախատեսում է ավելացնել գազի արդյունահանումն ու արտահանումը
09/06/2026 13:31
Կիսվել

Ռուսաստանն այս տարի նախատեսում է ավելացնել գազի արդյունահանումն ու արտահանումը

Ռուսաստանը նախատեսում է 2026 թվականին ավելացնել գազի արդյունահանումն ու արտահանումը, «Վեստի» լրատվական ծառայությանն այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Եթե դիտարկենք մեր երկրում գազային ոլորտի զարգացումը, ապա ակնկալում ենք, որ այս տարի կարձանագրվի արդյունահանման աճ և արտահանման մատակարարումների ընդլայնում։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու նոր նախագծերը, այդ թվում՝ մեր բարեկամ գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի հետ, նոր երթուղիներով և ծավալների ավելացմամբ, ինչպես նաև արդեն իրականացված նախագծերի շրջանակում՝ «Սիբիրի ուժը» գազատարով և հեռավորարևելյան երթուղով, որը կգործարկվի 2027 թվականին», – ասել է նա։

Նովակը հավելել է, որ ակտիվորեն քննարկվում են նաև նոր նախագծեր, մասնավորապես՝ «Սիբիրի ուժը-2»-ը։

«Բացի այդ, մեր գործընկերների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի հետ բանակցություններ են ընթանում և իրականացվում են նախագծեր՝ դեռ խորհրդային տարիներին ստեղծված ենթակառուցվածքների ընդլայնման ու վերակառուցման ուղղությամբ, ինչպես նաև Ղազախստան և Ուզբեկստան գազի լրացուցիչ մատակարարումների հնարավորությունների շուրջ։ Մեզ համար սա նույնպես չափազանց կարևոր համագործակցության ուղղություն է մեր հարևանների հետ», – նշել է փոխվարչապետը։

Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման համաձայն՝ 2026 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը կհասնի 688.4 միլիարդ խմ-ի, մինչդեռ 2025 թվականին այն կազմել է 663 միլիարդ խմ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37