2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 43․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 19,843.3 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 43․8%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 31․7%-ով և կազմել 25,203.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 0․4%-ով և կազմել 45,176.9 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 11․1%-ով՝ կազմելով 5,680.4 հազար լիտր։
