Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
SpaceX-ի IPO-ն ավելի քան 4000 աշխատակցի կդարձնի միլիոնատեր
11/06/2026 16:58
Կիսվել

SpaceX-ի IPO-ն ավելի քան 4000 աշխատակցի կդարձնի միլիոնատեր

Առաջիկա IPO-ն SpaceX-ի համար կարող է դառնալ վերջին տարիների կապիտալի շուկայի ամենախոշոր իրադարձություններից մեկը։ The New York Times-ի տվյալներով՝ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը կարող է ընկերության ավելի քան 4.4 հազար ներկա և նախկին աշխատակիցների դարձնել դոլարային միլիոնատերեր։

SpaceX-ը նախատեսում է բորսա դուրս գալ մեկ բաժնետոմսի համար 135 դոլար գնով։ Այդ գնահատմամբ` ընկերության կապիտալիզացիան կհասնի մոտ 1.77 տրիլիոն դոլարի, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերություններից մեկը։

Ներդրումային հարթակ Hill.com-ի գնահատմամբ՝ IPO-ից հետո SpaceX-ի ավելի քան 4.4 հազար ներկա և նախկին աշխատակիցներ կունենան 1 միլիոն դոլարը գերազանցող բաժնետոմսային փաթեթներ։ Ընդ որում` մոտ 400 աշխատակցի կարողությունը կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը։

Շատ աշխատակիցներ բաժնետոմսեր ստացել են որպես վարձատրության փաթեթի մաս դեռևս ընկերության զարգացման վաղ փուլերում։

Փորձագետները նշում են, որ նոր միլիոնատերերի նման մասշտաբային ձևավորումը չափազանց հազվադեպ երևույթ է նույնիսկ Սիլիկոնյան հովտի չափանիշներով։

Hill.com-ի հիմնադիր Էնդրյու Բենսոնի խոսքով՝ սովորաբար IPO-ների հիմնական շահառուները լինում են ընկերությունների հիմնադիրներն ու խոշոր ներդրողները, մինչդեռ 100 միլիոն դոլարը գերազանցող կարողությամբ հարյուրավոր աշխատակիցների հայտնվելը բացառիկ դեպք է։

Տեղաբաշխման գլխավոր շահառուն, այնուամենայնիվ, մնում է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ SpaceX-ի բորսա դուրս գալուց հետո նրա կարողությունը կարող է մոտենալ 1 տրիլիոն դոլարի սահմանագծին։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72