Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ն չի կարողանա ձմռանը գազով օգնել Ուկրաինային և Եվրոպային
12/06/2026 15:51
Կիսվել

ԱՄՆ-ն չի կարողանա ձմռանը գազով օգնել Ուկրաինային և Եվրոպային

Միացյալ Նահանգները չի կարողանա առաջիկա ձմեռային շրջանում փոխհատուցել Ուկրաինայում և Եվրոպայում գազի պակասը։ Այս մասին հայտարարել է ամերիկյան հեղուկացված բնական գազ արտադրողների CNLG ասոցիացիայի գործադիր տնօրեն Չարլի Ռիդլը։

«Եվրոպայի նպատակը, որպես կանոն, գազի ներարկման սեզոնի ավարտին իր ստորգետնյա գազապահեստարանները մոտ 90%-ով լցնելն է։ Ես տեսել եմ վերլուծաբանների կանխատեսումներ, ըստ որոնց՝ 70% մակարդակի հասնելն արդեն հաջողություն կհամարվի», — նշել է Ռիդլը։ Նա հստակեցրել է, որ ներկայում Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 42%-ով, ինչը 2018 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Նրա խոսքով՝ էներգակիրների շուկայում լարված իրավիճակը պայմանավորված է Պարսից ծոցի երկրներից LNG-ի մատակարարումների դադարեցմամբ։

Ռիդլի գնահատմամբ՝ էներգետիկ շուկայի ճգնաժամը խորացրել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։ «Մենք կբախվենք մի սցենարի, երբ շուկան՝ ավելի լայն իմաստով ոչ միայն Եվրոպայում, այլև ընդհանուր առմամբ ասիական շուկայում, մատակարարումների դեֆիցիտ կզգա», — հավելել է նա։ Նրա կարծիքով՝ Եվրոպան չի կարողանա լրացնել մատակարարումների խափանումների հետևանքով առաջացած արտադրության կորուստը։

CNLG-ն առևտրային ասոցիացիա է, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Դրա կազմում ընդգրկված են LNG արտադրող 18 ամերիկյան ընկերություններ, այդ թվում՝ BP-ն, Chevron-ը, ConocoPhillips-ը, Shell-ը և այլք։

Սլովակիայից եվրապատգամավոր Յուդիտա Լաշշակովան կարծում է, որ 2026-2027 թվականների ձմեռը ցուցիչ կլինի արևմտյան երկրների և Ուկրաինայի համար։ Նրա կարծիքով՝ էներգակիրների արժեքի պատճառով եվրոպական պետությունները ստիպված կլինեն երկխոսություն սկսել Մոսկվայի հետ։

Ռուսաստանում կարծում են, որ Մոսկվայի և արևմտյան երկրների միջև բանակցություններում միջնորդ պետք է հանդես գա անվիճելի հեղինակություն ունեցող անձ։ Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել է, որ կնախընտրեր զրուցել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52