Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.5%-ով, իսկ 2027 թվականին՝ 2.8%-ով
12/06/2026 18:43
Կիսվել

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.5%-ով, իսկ 2027 թվականին՝ 2.8%-ով

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.5%-ով, իսկ 2027 թվականին՝ 2.8%-ով։ Այս մասին նշվում է հունիսին հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։

2025 թվականի արդյունքներով համաշխարհային ՀՆԱ-ն աճել է 2.9%-ով։

Հունվարին Համաշխարհային բանկը կանխատեսում էր 2026 թվականին 2.6% և 2027 թվականին 2.7% տնտեսական աճ։

«Մերձավոր Արևելքում հակամարտությունը կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի դանդաղմանը՝ հասցնելով այն COVID-19 համավարակի սկզբից ի վեր ամենացածր մակարդակին՝ էներգակիրների գների աճի, գնաճի արագացման և փոխառությունների արժեքի բարձրացման ֆոնին», – նշվում է զեկույցում։

Բանկի գնահատմամբ՝ երկրների մոտ երկու երրորդի համար կանխատեսումները վերանայվել են դեպի նվազում՝ հունվարյան գնահատականների համեմատ։

Սպասվում է, որ 2027 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարագանա մինչև 2.8%, սակայն այն դեռևս 0.4 տոկոսային կետով ցածր կլինի 2010-ականների միջին մակարդակից։ 2028 թվականին աճի տեմպը նույնպես գնահատվում է 2.8%։

Հորմուզի նեղուցի փակումը լուրջ խափանումներ է առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Brent տեսակի նավթի միջին գինը 2026 թվականին կկազմի մեկ բարելի դիմաց 94 դոլար, ինչը 36%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, եթե ամենալուրջ խափանումները վերացվեն արդեն հուլիսին։

Ակնկալվում է նաև պարարտանյութերի գների զգալի աճ, ինչը անուղղակիորեն կազդի պարենային ապրանքների արժեքի վրա։

Այս բոլոր գործոնները նպաստում են համաշխարհային գնաճի արագացմանը։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին համաշխարհային գնաճը կհասնի 4%-ի՝ 2025 թվականի 3.3%-ի դիմաց։

Միևնույն ժամանակ, իրավիճակի վատթարացման ռիսկերը մնում են բարձր։ Եթե էներգակիրների մատակարարման խափանումներն ավելի լուրջ լինեն, քան ներկայումս ենթադրվում է, և ուղեկցվեն ֆինանսական շուկաների զգալի լարվածությամբ, ապա համաշխարհային տնտեսության աճը կարող է դանդաղել մինչև ընդամենը 1.3%, իսկ գնաճը՝ հասնել 4.4%-ի։

Զեկույցում նշվում է, որ զարգացող տնտեսությունների թույլ աճը խոչընդոտում է զարգացած երկրների հետ եկամուտների մակարդակների մերձեցմանը։

«Մինչև 2028 թվականը զարգացող տնտեսությունները, բացառությամբ Չինաստանի և Հնդկաստանի, գործնականում կանցնեն գրեթե մի ամբողջ տասնամյակ՝ առանց մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների տարբերության կրճատման առաջընթացի», – ընդգծում է Համաշխարհային բանկը։

Կանխատեսվում է, որ զարգացող տնտեսությունների աճի տեմպը 2026 թվականին կնվազի մինչև հետհամավարակային նվազագույն՝ 3.6%՝ 2025 թվականի 4.4%-ի դիմաց, իսկ 2027 թվականին կվերականգնվի մինչև 4.2%։

Ամենաուժեղ ազդեցությունը, ըստ կանխատեսումների, կզգան հակամարտությունից անմիջապես տուժած Պարսից ծոցի տնտեսությունները։ Նրանց ՀՆԱ-ի աճը 2025 թվականի 3.9%-ից 2026 թվականին գրեթե կհասնի 0-ի։

Սակայն առևտրի վերականգնման և վերականգնման ծրագրերի ֆինանսավորման մեկնարկից հետո աճը կրկին կարագանա և 2027-2028 թվականներին կկազմի մոտ 5%։

2026 թվականին ԱՄՆ-ի ՀՆԱ աճը կմնա 2.2%, 2027 թվականի կանխատեսումը բարելավվել է 1.9%-ից մինչև 2.1%, իսկ 2028 թվականին սպասվում է 2% աճ։

Ընթացիկ տարում Չինաստանի տնտեսությունը կաճի 4.2%-ով (նախկին 4.4%-ի փոխարեն), 2027 թվականին՝ 4.3%-ով, իսկ 2028 թվականին՝ 4.2%-ով։

ԵՄ-ի տնտեսական աճը 2026-ին կկազմի 0.8% (նախկին 0.9%-ի փոխարեն), 2027 թվականին՝ 1.3%, իսկ 2028 թվականին՝ 1.3%։

Ճապոնիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 0.7%-ով, 2027 թվականին՝ 0.9%-ով, իսկ 2028 թվականին՝ 0.8%-ով։

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալը 2026 թվականին կավելանա 2.9%-ով, 2027 թվականին՝ 3.3%-ով, իսկ 2028 թվականին՝ 3.1%-ով։

Brent տեսակի նավթի միջին գինը, ըստ կանխատեսման, 2027 թվականին կնվազի մինչև 76 դոլար՝ 1 բարելի դիմաց, իսկ 2028 թվականին՝ մինչև 65 դոլար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52