Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՄՆ դատարանը մերժել է xAI-ի հայցը, որով ընկերությունը OpenAI-ին մեղադրում էր առևտրային գաղտնիքների գողության մեջ
16/06/2026 18:00
Կիսվել

ԱՄՆ դատարանը մերժել է xAI-ի հայցը, որով ընկերությունը OpenAI-ին մեղադրում էր առևտրային գաղտնիքների գողության մեջ

Կալիֆոռնիայի դաշնային դատարանը մերժել է Իլոն Մասկի xAI արհեստական բանականության ընկերության հայցը, որով այն OpenAI-ին մեղադրում էր իր առևտրային գաղտնիքները հափշտակելու փորձի մեջ։

Հայցում պնդվում էր, որ OpenAI-ն աշխատանքի է ընդունել xAI-ի նախկին ինժեներ Սյուեչեն Լիին՝ նրան խրախուսելու համար բացահայտել Մասկի ընկերության մշակած Grok չաթբոտին վերաբերող գաղտնի տեղեկատվություն։ Սակայն դատավոր Ռիտա Լինը համարել է, որ xAI-ը չի կարողացել ներկայացնել համոզիչ ապացույցներ։

«Ըստ էության, xAI-ը թեկնածուին իր նախկին աշխատանքային փորձի մասին հարցեր տալը նույնացնում է այդ աշխատանքի ընթացքում ստացած առևտրային գաղտնիքները բացահայտելու խրախուսման հետ», — հայտարարել է դատավորը։

Մասկի ընկերությունը OpenAI-ի դեմ հայցը սկզբնապես ներկայացրել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ ChatGPT չաթբոտի մշակողին մեղադրելով իր առևտրային գաղտնիքները յուրացնելու և աշխատակիցներին իր մոտ տեղափոխելու մեջ։ Փետրվարին Լինը մերժել էր հայցը ապացույցների անբավարարության պատճառով, սակայն թույլ էր տվել xAI-ին հաջորդ ամսվա ընթացքում կրկին ներկայացնել հայցը։

Երկուշաբթի կայացված որոշման մեջ դատավորը հայտարարել է, որ հետագա փոփոխությունները «անօգուտ» կլինեն՝ վերջակետ դնելով այս գործին։

Առանձին գործով xAI-ը դատական վեճ է վարում հենց Լիի դեմ՝ նրան մեղադրելով ընկերության առևտրային գաղտնիքները յուրացնելու մեջ։ Նա եղել է AI ընկերության առաջին 20 ինժեներներից մեկը, որոնք սկսել էին այնտեղ աշխատել 2024 թվականին և մասնակցել Grok չաթբոտի մշակմանը։

OpenAI-ը դեռ փետրվարին xAI-ի հայցը անվանել էր «անհիմն»։ Ընկերությունում այն համարում են Մասկի կողմից իրականացվող «հետապնդման արշավի» դրվագներից մեկը։

Անցած ամիս Մասկը պարտվել էր OpenAI-ի դեմ մեկ այլ դատական գործով։ Երդվյալների կոլեգիան մերժել էր Մասկի պահանջները OpenAI-ի և նրա գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ։ Մասկը պնդում էր, որ AI ընկերությունը դավաճանել է հանրային շահին ծառայելու իր սկզբնական առաքելությանը՝ վերածվելով առևտրային կազմակերպության։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12