
Ռուսաստանը Հայաստանին ռազմական նշանակության արտադրանք կմատակարարի առանց մաքսատուրքի
Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ օրենսդիրները քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները և երկուստեք ազատել մաքսատուրքերից:
Նշվել է, որ նման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը մինչ այսօր կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:
Պայմանագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: