Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Porsche-ը բիզնեսի օպտիմալացման ծրագրի շրջանակում քննարկում է աշխատատեղերի կրճատումը
24/06/2026 15:12
Կիսվել

Porsche-ը բիզնեսի օպտիմալացման ծրագրի շրջանակում քննարկում է աշխատատեղերի կրճատումը

Գերմանական ավտոարտադրող Porsche AG-ն բիզնեսի օպտիմալացման ավելի լայն ծրագրի շրջանակում քննարկում է աշխատատեղերի կրճատման հնարավորությունը։

Ընկերության ղեկավարությունը աշխատակիցների ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում անձնակազմի թվաքանակի վերանայման շուրջ՝ միաժամանակ դիտարկելով նաև այլ նախաձեռնություններ, որոնք միտված են ընկերության արտադրական հարթակների մրցունակության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Porsche-ի գլխավոր տնօրեն Միխայել Լայտերսը։

Նրա խոսքով՝ բանակցությունները «ամենաթեժ փուլում» են, և այս պահին կրճատումների վերաբերյալ հավելյալ մանրամասներ հայտնել հնարավոր չէ։

Ավելի վաղ Լայտերսը ներկայացրել էր ավտոարտադրողի գործունեության օպտիմալացման և շահութաբերության բարձրացման ծրագիրը՝ ռազմավարության վերանայման հիման վրա։ Այդ քայլը պայմանավորված էր էլեկտրամոբիլների տարածման դանդաղ տեմպերով, Չինաստանի շուկայի թուլությամբ և ամերիկյան մաքսատուրքերով։

Ռեգո Ինշուրանս

Ընկերությունն արդեն սկսել է ազատվել որոշ ակտիվներից։ Մասնավորապես, այն վաճառել է իր բաժնեմասը Bugatti Rimac համատեղ ձեռնարկությունում, որը տիրապետում է շքեղ սպորտային ավտոմեքենաների Bugatti ապրանքանիշին։ Մայիսին Porsche-ը նաև հայտարարել էր մի շարք ոչ հիմնական ուղղությունների փակման մասին, այդ թվում՝ մարտկոցների արտադրության բիզնեսի։

Լայտերսը նշել է, որ կենտրոնացած է ընկերության բիզնեսի հիմնական ուղղությունների, շուկայական պայմաններին համապատասխան գործունեության կառուցվածքային հարմարեցման և դրանց համապարփակ օպտիմալացման վրա։

«Մեր մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու համար նախկինում ծրագրված օպտիմալացման միջոցները բավարար չեն լինի», – զգուշացրել է նա։

Porsche-ը նախատեսում է մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի ամբողջական ռազմավարությունը ներկայացնել հոկտեմբերին կայանալիք ներդրողների համար նախատեսված միջոցառման ընթացքում։

Ընկերությունն արդեն հաստատել է ընթացիկ տարվա իր կանխատեսումները՝ չնայած շուկայական «շատ բարդ» միջավայրին։ Այն շարունակում է ակնկալել տարեկան 35-36 միլիարդ եվրո հասույթ և 5.5-7.5% գործառնական մարժա։

Ընկերությունում ակնկալում են, որ վերակառուցման հետ կապված միանվագ ծախսերն այս տարի կկազմեն 800-900 միլիոն եվրո։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41