Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրությունը կրկնակի էժանացել է
Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրության արժեքը մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում կրճատվել է գրեթե երկու անգամ: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ապահովագրավճարների չափը նվազել է մոտավորապես նավի արժեքի 5%-ից (զեղչերը հաշվի առնելով) մինչև 2%։ Խոշոր տանկերների համար նման նվազումը կազմում է հարյուր հազարավոր դոլարներ։
Իսրայելի և ԱՄՆ-ի մի կողմից, և Իրանի ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման՝ մյուս կողմից դիմակայության սրացումը շարունակվել էր փետրվարի 28-ից։ Դրանից հետո Իրանը փաստացի արգելափակել էր Հորմուզի նեղուցը, ինչը հանգեցրել էր էներգակիրների գների կտրուկ աճի։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել էր, որ նեղուցի արգելափակման հնարավորությունը պետք է օգտագործել որպես ճնշման լծակ։
Էսկալացիայի ընթացքում Իրանը բազմիցս հարվածներ էր հասցրել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, այդ թվում՝ Բահրեյնին, Հորդանանին, Իրաքին, Կատարին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Օմանին և Սաուդյան Արաբիային։ Իրանի իշխանությունները պնդում էին, որ հարվածների թիրախները ամերիկյան ռազմական բազաներն են։ Միաժամանակ նրանք հերքում էին Թուրքիայի ուղղությամբ հարվածներ հասցնելու փաստը։ Թեհրանի գործողությունները քննադատության էին արժանացել Մերձավոր Արևելքի երկրների կողմից։ Մասնավորապես, ԱՄԷ-ն փակել էր Իրանում իր դեսպանատունը և հետ կանչել դեսպանին, իսկ Սաուդյան Արաբիան սպառնացել էր պատասխան հարվածներով։
Հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցվել է հուշագիր։
