Բիզնես

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
Kia-ի վաճառքները հունվար-մայիսին աճել են 4%-ով, մինչդեռ համաշխարհային ավտոարդյունաբերությունը գրանցել է 5% անկում
30/06/2026 11:24
Կիսվել

Kia-ի վաճառքները հունվար-մայիսին աճել են 4%-ով, մինչդեռ համաշխարհային ավտոարդյունաբերությունը գրանցել է 5% անկում

Kia-ի վաճառքները 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել են ավելի քան 4%-ով, մինչդեռ համաշխարհային ավտոմոբիլային ոլորտում պահանջարկը նվազել է մոտ 5%-ով։ Այդ մասին Busan Mobility Show ցուցահանդեսում հայտարարել է հարավկորեական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սոն Հո Սունը, հաղորդում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ այս արդյունքը Kia-ին հնարավորություն է տվել զբաղեցնել համաշխարհային ավտոմոբիլային շուկայի ավելի քան 4%-ը։

Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով ավտոմոբիլային վառելիքի գների աճը խթանել է էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների պահանջարկը։ Ընկերության ղեկավարի խոսքով՝ այդ անցումը հատկապես նկատելի է Եվրոպայում, որտեղ միայն մայիսին Kia-ի վաճառքներն աճել են ավելի քան 10%-ով։ Աճը գրանցվել է նույնիսկ չինական ավտոարտադրողների կողմից մրցակցության ուժեղացման պայմաններում։

Ռեգո Ինշուրանս

«Նույնիսկ Իրանում պատերազմի ավարտից հետո մենք ակնկալում ենք, որ նավթի բարձր գները դեռ որոշ ժամանակ կպահպանվեն։ Թեև տարբեր տարածաշրջաններում պահանջարկը տարբերվում է, այս իրավիճակը կշարունակի նպաստել էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների պահանջարկի աճին», – նշել է նա։

ԱՄՆ շուկայում Kia-ն պահպանել է կայուն աճ՝ հիբրիդային մոդելների, այդ թվում՝ մեծ պահանջարկ վայելող Telluride ամենագնացի դիրքերի ամրապնդման շնորհիվ։ Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է ԱՄՆ-ում ներկայացնել նոր միջին չափի պիկապ՝ մինչև 2030 թվականը հիբրիդային մոդելների շարքը ութ մոդելի հասցնելու իր ռազմավարության շրջանակում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9