Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
01/07/2026 11:26
Կիսվել

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Այս ամառ Ucom-ը ռոումինգը դարձնում է ավելի հարմար և հասանելի ճանապարհորդողների համար։ Թարմացված uTravel առաջարկն այժմ ներառում է ավելի մեծ ինտերնետային փաթեթներ՝ մատչելի գներով. բաժանորդներն արդեն կարող են ընտրել նոր «uTravel 4 ԳԲ», «uTravel 6 ԳԲ» և «uTravel 9 ԳԲ» փաթեթները և անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը։

Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և ամառային հանգստի համար հաճախ ընտրվող այլ ուղղություններում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 9 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ վճարելով համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ։

«uTravel 4 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#, «uTravel 6 ԳԲ»-ի համար՝ *121*33#, իսկ «uTravel 9 ԳԲ»-ի համար՝ *121*34#։

«Ճանապարհորդության ժամանակ մարդիկ ուզում են կապի մեջ մնալ առանց բարդ հաշվարկների և անսպասելի ծախսերի։ Հենց այդ տրամաբանությամբ ենք ձևավորում մեր ռոումինգ առաջարկները՝ ավելացնելով ինտերնետի ծավալը, պահպանելով հասանելի գինը և ընդլայնելով ծառայությունների աշխարհագրությունը։ Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի բաժանորդը արտերկրում նույնպես ստանա հարմար և որակյալ թվային փորձառություն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հայաստանից դուրս բաժանորդների համար կապի հասանելիությունն առավել հարմար դարձնելու նպատակով Ucom-ը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ գործընկերների ցանցը։ Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 319 օպերատորների ցանցերում։ Ժամանակակից գերարագ 5G կապն արդեն հասանելի է աշխարհի բոլոր մայրցամաքներում․ Ucom-ի բաժանորդները կարող են 5G ռոումինգից օգտվել 55 երկրի 87 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։

Հիշեցնենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121#։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52