Կքննարկվեն էներգետիկ կարգավորմանն առնչվող հարցեր
Երևանում մեկնարկել է Էներգետիկ Կարգավորող հանձնաժողովների ասոցացիայի (ERRA) սակագնային կոմիտեի նիստը, որին մասնակցում են ERRA անդամ երկների պատվիրակներ Հայաստանից, Ալբանիայից, Ղրղզստանից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Թուրքիայից, Մակեդոնիայից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ կարգավորող հանձնաժողովների ազգային ասոցացիայից (NARUC) և ERRA-ի քարտուղարությունից:
Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել էներգետիկ կարգավորմանը և սակագնային քաղաքականությանը վերաբերող արդի խնդիրներ: