Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՄԱԿ-ում պատմել են կազմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի պարտքի մասին
03/07/2026 14:44
Կիսվել

ՄԱԿ-ում պատմել են կազմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի պարտքի մասին

ՄԱԿ-ն ակնկալում է, որ կազմակերպության խոշորագույն դոնոր հանդիսացող ԱՄՆ-ն մինչև տարեվերջ ևս մեկ վճարում կկատարի կազմակերպության բյուջե, ինչը թույլ կտա ներկայիս 2 միլիարդ դոլարի պարտքը կրճատել մինչև մոտ 1.3-1.4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, կազմակերպության վերահսկիչի պաշտոնակատար Չանդրու Ռամանաթանը։

Նրա խոսքով՝ տարվա սկզբին ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ի բյուջեի նկատմամբ կազմում էր 1.5 միլիարդ դոլար, սակայն այժմ այն հասել է մոտ 2 միլիարդ դոլարի։

«Մենք նրանցից սպասում ենք ևս մեկ վճարում, ուստի հնարավոր է, որ տարեվերջին նրանց պարտքը կազմի 1.3 կամ 1.4 միլիարդ դոլար։ Դեռևս հստակ չէ, պետք է սպասենք-տեսնենք»:

Նա նաև հույս է հայտնել, որ ընթացիկ տարւմ ԱՄՆ-ն կմարի իր պարտքի զգալի մասը։

Մայիսի վերջին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ը կանգնել է ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ՝ ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից անդամավճարների ուշացման պատճառով։ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՄԱԿ-ի կանոնավոր ֆինանսավորման շուրջ 42%-ը։

Թերթի տվյալներով՝ ֆինանսական միջոցների պակասի հետևանքով կազմակերպությունը կրճատել է քարտուղարության շուրջ 3000 աշխատակից, փակել է մի շարք գրասենյակներ, նվազեցրել խաղաղապահ առաքելությունների ծախսերը և հետաձգել Նյու Յորքում գտնվող գլխավոր շտաբի շենքի վերանորոգումը։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տեղյակ չի եղել, որ Վաշինգտոնը ուշացրել է ՄԱԿ-ի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունների վճարումները։

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15