Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Կանադան նավթամուղ կկառուցի դեպի Ասիա՝ ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով
03/07/2026 16:41
Կիսվել

Կանադան նավթամուղ կկառուցի դեպի Ասիա՝ ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով

Կանադան սկսել է նավթամուղի կառուցման նախագիծ, որը հնարավորություն կտա ասիական շուկաներ օրական մինչև 1 մլն բարել հում նավթ արտահանել։ Ինչպես հայտնում է Financial Times-ը (FT), երկրի վարչապետ Մարկ Քարնին նպատակ ունի Կանադան վերածել «էներգետիկ գերտերության» և նվազեցնել ԱՄՆ շուկայից կախվածությունը։

Քարնիի խոսքով՝ Ալբերտա նահանգի իշխանությունները ներկայացրել են ավելի քան 1000 կմ երկարությամբ նավթամուղի կառուցման ծրագիր։ Այն կհասնի մինչև Բրիտանական Կոլումբիայի արևմտյան ափ, իսկ շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականի սեպտեմբերին։

Վարչապետը նաև հայտարարել է, որ առաջիկա տասնամյակում հինգ նոր տերմինալների կառուցման շնորհիվ Կանադան ավելի քան եռապատկելու է հեղուկացված բնական գազի (LNG) արտադրությունը։ Բացի այդ, երկրի կառավարությունը 10 մլրդ կանադական դոլար (մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար) կներդնի Վանկուվերի նավահանգստի արդիականացման համար։

Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթը հայտարարել է, որ նպատակ ունեն մինչև 2035 թվականը կրկնապատկել նավթի արդյունահանումը և ավարտին հասցնել նոր նավթամուղի կառուցումը՝ ապահովելով զգալի լրացուցիչ եկամուտներ առաջիկա տասնամյակներում։

FT-ի գնահատմամբ՝ նախագիծը Մարկ Քարնիի ռազմավարության առանցքային բաղադրիչներից է, որի նպատակն է նվազեցնել Կանադայի տնտեսական կախվածությունը ԱՄՆ-ից։ Ներկայումս Կանադան իր ապրանքների և ծառայությունների շուրջ երեք քառորդն արտահանում է ԱՄՆ, իսկ գրեթե ամբողջ նավթն ուղղվում է ամերիկյան շուկա՝ ապահովելով ԱՄՆ նավթի ներմուծման մոտ 60%-ը կամ օրական շուրջ 4 մլն բարել։

Քարնիի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Կանադայի նկատմամբ սահմանել մինչև 100% մաքսատուրքեր և կրկին հայտարարել, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

Հունվարին Կանադան և Չինաստանը պայմանավորվել էին փուլային կարգով նվազեցնել փոխադարձ մաքսատուրքերը և ընդլայնել տնտեսական համագործակցությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածության խորացման ֆոնին։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39