Strategy-ն վաճառել է 216 միլիոն դոլարի բիթքոյն
Ամերիկյան ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Strategy Inc. ընկերությունը նախորդ շաբաթ վաճառել է ընդհանուր 216 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյն: Այս մասին հայտնել է ընկերությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ սա 2020 թվականից, երբ ընկերությունը սկսեց ձևավորել իր կրիպտոակտիվների պորտֆելը, սա բիթքոյնի ամենախոշոր վաճառքն է։ Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում սա ընկերության կողմից իրականացված ընդամենը երրորդ վաճառքն է։
Strategy-ն նաև հայտնել է, որ ապրիլ-հունիս ժամանակահատվածում թվային ակտիվներից կրել է 8.32 միլիարդ դոլարի վնաս։
2026 թվականի սկզբից ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է գրեթե 34%-ով՝ հասնելով 35.3 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է ավելի քան 11%-ով։
