2026թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9․7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 4,380.9[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9․7%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 58․1%-ով և կազմել 1,757.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն նվազել է 5․1%-ով և կազմել 1,025.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 23․8%-ով և կազմել 939.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 46․5%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 16․1%-ով և կազմել 658.4[1] մլն կՎտ ժամ։
[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 218.6 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 168.3 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:
