Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունների ղեկավարները
11/12/2013 09:56
Կիսվել

Գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունների ղեկավարները

Կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/999Ա և թիվ 1/1048Ա որոշումներով գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ ղեկավարները:

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Ստեփան Գիշյանը, Կրիստիան Պիեր Նոյել Ռոմեիեն և Օլիվիե Անդրե Մարի Դեսնոսը: Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցվել է Ֆիլիպ Կլոդ Ռուսոն:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Էռնստ Լյուդվիգ Դրայսսը, Անդրեաս Վիմմեռը, Մարտին Գրացը: Ընկերության վարչության նախագահի պաշտոնում գրանցվել է Արման Վարդանյանը:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Իր հերթին ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի հիմնադիրներն են Crédit Agricole (75% մասնակցությամբ) և Société Générale (25% մասնակցությամբ): «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է շուրջ 1 տրլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը ներկայացված է 30 երկրներում: Հաճախորդների թիվը գերազանցում է 100 մլն-ը: Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով ընկերությունը 1-ինն է Եվրոպայում և 9-րդն՝ աշխարհում:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ C-QUADRAT INVESTMENT AG՝ 74.9% մասնակցությամբ և Talanx Asset Management GmbH՝ 25.1% մասնակցությամբ: C-QUADRAT INVESTMENT AG ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար: Խումբը ներկայացված է 150 երկրներում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12