Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-ապրիլ
09/07/2026 15:48
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-ապրիլ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 2,328 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 3․26%-ով կամ 78․5 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 4․41%-ով կամ 39․1 մլն դոլարով և կազմել 847․2 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․4%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 320․9 մլն դոլար, +104․64% կամ +164․1 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13․79%-ը։

Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 192․2 մլն դոլար, -72․62% կամ -509․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․26%-ը։

Բուլղարիան չորրորդն է՝ 146․2 մլն դոլար, +452․8% կամ +119․7 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 6․28%-ը։

Հինգերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 113․2 մլն դոլար, -12․32% կամ -12․4 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․87%-ը:

Վեցերորդը Բելգիան է՝ 73․6 մլն դոլար, +172․98% կամ +46․6 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․16%-ը։

Յոթերորդը Շվեցարիան է՝ 69․6 մլն դոլար, +50․43% կամ +23․3 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․99%-ը։

Ութերորդ տեղում Վրաստանն է՝ 41 մլն դոլար, -1․5% կամ -0․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․76%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսն է՝ 40․6 մլն դոլար, -11․46% կամ -5․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․75%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 37 մլն դոլար, +4․88% կամ +1․7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․59%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 3․21%-ով և կազմել 943․5 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 4․7%-ով և կազմել 911․6 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․54%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 39․16%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 97․29%-ով և կազմել 355․7 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 15․28%-ը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12