Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
Գերմանիան առաջարկել է ստեղծել ռազմավարական գազի պահուստ՝ նոր գազային ճգնաժամին պատրաստվելու համար
09/07/2026 18:49
Կիսվել

Գերմանիան առաջարկել է ստեղծել ռազմավարական գազի պահուստ՝ նոր գազային ճգնաժամին պատրաստվելու համար

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է էներգիայի վճարներին հավելավճար ավելացնել՝ բնական գազի ռազմավարական պահուստի ֆինանսավորման համար, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում գազի մատակարարումները պահպանելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի՝ Bloomberg News-ին ուղարկած գրության համաձայն՝ ծախսերը կփոխանցվեն սպառողներին՝ 1 մեգավատտ/ժամի դիմաց 0.29-0.36 եվրո հավելավճարի միջոցով։ Սովորական մասնավոր տնային տնտեսության համար դա տարեկան կավելացնի 3.77-7.20 եվրո, մինչդեռ խոշոր արդյունաբերական սպառողների լրացուցիչ ծախսերը կարող են հասնել միլիոնավոր եվրոների։

Արտակարգ գազային պահուստի ստեղծման շուրջ քննարկումները վերջին ամիսներին ակտիվացել են այն բանից հետո, երբ Իրանի հետ պատերազմը ցույց տվեց, որ Եվրոպան շարունակում է խոցելի մնալ գազի մատակարարումների անսպասելի խափանումների նկատմամբ։

Թեև 2022 թվականի էներգետիկ ճգնաժամից հետո տարածաշրջանում սահմանվել էին առևտրային գազապահեստների պարտադիր լցվածության նպատակային ցուցանիշներ, վերջին տարիներին դրանց հասնելը հեշտ չի եղել։ Նախաձեռնության տրամաբանությունն այն է, որ ավելի փոքր ծավալի ռազմավարական պահուստը կօգնի մասամբ նվազեցնել շուկայի վրա ճնշումը՝ միաժամանակ ապահովելով Գերմանիայի պատրաստվածությունը հնարավոր անակնկալ ցնցումների դեպքում։

Կառավարության ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 24 տերավատտ/ժամ ծավալով արտակարգ պահուստ, ինչը կազմում է երկրի գազապահեստների ընդհանուր տարողության մոտ 10%-ը։ Այդ ծավալը բավարար կլինի սովորական ձմռան պայմաններում տնային տնտեսություններին և բիզնեսին շուրջ երկու շաբաթ գազով ապահովելու համար, նույնիսկ եթե ներմուծումն ամբողջությամբ դադարեցվի։ Պահուստի ստեղծման միանվագ ծախսերը գնահատվում են մինչև 1.5 միլիարդ եվրո։

Սպասվում է, որ նոր հավելավճարը կբախվի դիմադրության։ Այս տարի Գերմանիան արդեն չեղարկել էր առանձին վճարը, որը նախատեսված էր սովորական գազապահեստների լցվածության ֆինանսավորման համար։ Այդ վճարը կազմում էր 2.89 եվրո` մեկ մեգավատտ/ժամի համար, ինչը մոտ տասն անգամ ավելի բարձր էր, քան այժմ առաջարկվող արտակարգ հավելավճարը։ Այն պետական բյուջեից ֆինանսավորելու որոշումը նպատակ ուներ նվազեցնել բիզնեսի էներգետիկ ծախսերը։

Ծրագրի համաձայն՝ Գերմանիայի տարբեր շրջաններում տեղակայված արտակարգ պահուստների համար աճուրդները կկազմակերպի շուկայի օպերատոր Trading Hub Europe GmbH-ն, որը հաստատել է, որ քննարկումները շարունակվում են։ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է համապատասխան օրինագիծը ներկայացնել այս ամռանը։

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54