Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ՊԵԿ. հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ
10/07/2026 11:38
Կիսվել

ՊԵԿ. հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

25  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 12,5 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26,5  մլն դրամ։

25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106,7 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 68,5  մլն դրամ: 

10 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 39,9  մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 24 դեպքով ներկայացվել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ:  Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է  1,4 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 225,6 մլն դրամ հարկի գումար:

Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 729 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 888,9  մլն դրամով  և հաշվարկվել է  բյուջե վճարման ենթակա 177,8 մլն դրամ հարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ  կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում  3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36  մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա  6,4 մլն դրամ շահութահարկի գումար, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա  3,2 մլն դրամ շահութահարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ  կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամի չափով, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա  ընդհանուր 9,6  մլն դրամ շահութահարկի գումար:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44