Porsche-ի վաճառքները նվազել են՝ հասնելով վերջին վեց տարվա ամենացածր մակարդակին
Porsche-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի վաճառքների արդյունքները, որոնք դարձել են վերջին վեց տարվա ամենացածր ցուցանիշը։ Ընկերության մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 16%-ով։ Առաջին վեց ամիսների ընթացքում վաճառվել է 122.3 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր գրեթե 146.4 հազար։
Անկման հիմնական պատճառներն են պահանջարկի թուլացումը Հյուսիսային Ամերիկայում՝ ընկերության խոշորագույն շուկայում, որտեղ վաճառքները նվազել են 13%-ով՝ մինչև 37.7 հազար ավտոմեքենա, ինչպես նաև վաճառքների կտրուկ անկումը Չինաստանում 32%-ով՝ մինչև 14.5 հազար մեքենա։ Եվրոպայում (առանց Գերմանիայի) վաճառքները կրճատվել են 14%-ով՝ մինչև 30.2 հազար ավտոմեքենա, իսկ հենց Գերմանիայում՝ 6%-ով՝ մինչև 14.9 հազար։
Ընկերությունում նշում են, որ ցուցանիշների վատթարացման հիմնական պատճառներից են 718 մոդելի բենզինային տարբերակի արտադրության դադարեցումը, ինչպես նաև ԱՄՆ-ում էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների համար նախատեսված հարկային արտոնությունների չեղարկումը։ Բացի այդ, նախորդ տարվա առաջին կիսամյակում իրականացվել էին 2024 թվականին ներկայացված Macan էլեկտրական քրոսովերի հիմնական մատակարարումները, ինչը բարձրացրել էր համեմատական բազան։
Մոդելային շարքում ամենամեծ պահանջարկը գրանցել է Cayenne-ը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վաճառվել է այդ մոդելի 38 141 ավտոմեքենա։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

