Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
Swift-ը կներկայացնի շուրջօրյա միջազգային վճարումների նոր համակարգ
10/07/2026 15:11
Կիսվել

Swift-ը կներկայացնի շուրջօրյա միջազգային վճարումների նոր համակարգ

Swift-ը, որի հաղորդագրությունների փոխանակման համակարգն ամեն օր օգտագործվում է բանկերի կողմից միլիոնավոր գործարքներ իրականացնելու համար, հայտարարել է, որ բլոկչեյնի հիման վրա մշակված շուրջօրյա միջազգային փոխանցումների ցանցը պատրաստ է նախնական գործարկմանը։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշխարհի 17 բանկ պատրաստվում է իրական ժամանակում փորձնական գործարքներ իրականացնել նոր համակարգում՝ օգտագործելով թոքենացված ավանդներ։ Ինչպես պարզաբանում է Bloomberg-ը, դրանք հաճախորդների բանկային հաշիվներում պահվող միջոցների թվային համարժեքներն են, որոնք հնարավոր է փոխանցել բլոկչեյն ենթակառուցվածքի միջոցով։

Հոդվածում նշվում է, որ Swift-ի նոր ռեեստրը բանկերին հնարավորություն կտա հաճախորդների միջոցները փոխանցել նաև ոչ աշխատանքային ժամերին՝ գիշերային ժամերին և հանգստյան օրերին, իսկ վերջնական հաշվարկները հետագայում կիրականացվեն գործող վճարային համակարգերի միջոցով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Swift-ի հայտարարությանը հղումով, նախնական փորձարկումներին մասնակցող բանկերի թվում են HSBC Holdings Plc, Citigroup Inc., Bank of New York Mellon Corp., Standard Chartered Plc և UBS Group AG։

Հոդվածում նշվում է, որ բանկերն ու ֆինանսական ենթակառուցվածքների օպերատորներն արդեն մի քանի տարի փորձարկում են բլոկչեյնի վրա հիմնված տարբեր համակարգեր, սակայն դրանցից միայն քչերն են ստացել լայնածավալ առևտրային կիրառություն։ Լրատվական գործակալության գնահատմամբ՝ հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ տարբեր հարթակների փոխգործունակությունը, քանի որ բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ մշակել են սեփական լուծումները, որոնք միշտ չէ, որ կարողանում են աշխատել միմյանց հետ։

Swift-ն առաջին անգամ բլոկչեյն համակարգ ստեղծելու իր ծրագրերի մասին հայտարարել էր սեպտեմբերին։ Այդ ժամանակ ընկերությունը նշել էր, որ իր վերջնական նպատակը տարբեր տեսակի թվային ակտիվների, այդ թվում՝ ստեյբլքոյնների (stablecoins) և այլ թոքենացված ակտիվների հետ գործարքների իրականացումն ապահովելն է։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Swift-ը համաշխարհային ֆինանսական համակարգի առանցքային ենթակառուցվածքներից մեկն է, որն ապահովում է անվտանգ հաղորդագրությունների փոխանցում ավելի քան 200 երկրների և տարածքների շուրջ 11 500 բանկերի և ֆինանսական կազմակերպությունների միջև։ Այդ ցանցի միջոցով իրականացվում են տրիլիոնավոր դոլարների արժողությամբ գործարքներ։

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54