Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Volkswagen-ը երկրորդ եռամսյակում 8.6%-ով կրճատել է համաշխարհային մատակարարումները՝ Չինաստանում պահանջարկի անկման պատճառով
10/07/2026 19:14
Կիսվել

Volkswagen-ը երկրորդ եռամսյակում 8.6%-ով կրճատել է համաշխարհային մատակարարումները՝ Չինաստանում պահանջարկի անկման պատճառով

Գերմանական Volkswagen AG (VW) ավտոկոնցեռնը 2026 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով կրճատել է 8.6%-ով՝ մինչև 2.08 միլիոն միավոր։ Այս մասին հայտնել է ընկերությունը։

Միաժամանակ մատակարարումները տարբեր տարածաշրջաններում ունեցել են տարբեր դինամիկա։ Արևմտյան Եվրոպայում դրանք աճել են 1.8%-ով, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ 6.7%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 7.7%-ով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 9.4%-ով։

Մյուս կողմից, Չինաստանում Volkswagen-ի մատակարարումները նվազել են 36.6%-ով։ Ասիայի մյուս երկրներում անկումը կազմել է 7.2%, իսկ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 1.9%։

Ռեգո Ինշուրանս

2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ընկերության էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները կրճատվել են 4.2%-ով՝ կազմելով 238.4 հազար միավոր։ Ամենանշանակալի պահանջարկի անկումը գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ վաճառքները գրեթե կրկնակի նվազել են, ինչպես նաև Չինաստանում, որտեղ դրանք կրճատվել են 1.6 անգամ։ Միևնույն ժամանակ Եվրոպայում էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները աճել են 5.7%-ով։

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Volkswagen-ի համաշխարհային մատակարարումները նվազել են 6.3%-ով՝ հասնելով 4.13 միլիոն ավտոմեքենայի։ Ամենամեծ անկումը կրկին գրանցվել է Չինաստանում՝ 25.9%, մինչդեռ ամենաբարձր աճն արձանագրվել է Հարավային Ամերիկայում՝ 8.3%։

Հունվար-հունիս ամիսներին էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները կրճատվել են 5.8%-ով՝ մինչև 438.5 հազար միավոր։ Դրանցից ԱՄՆ-ում մատակարարումները նվազել են 3.2 անգամ, իսկ Չինաստանում՝ 1.9 անգամ։

2026 թվականի սկզբից Volkswagen AG-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 30.8%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87