Ինչպես լրացնել և ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։
Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.
- ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
- ինչպես ներկայացնել հայտարարագիր,
- որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
- հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
- երբ ներկայացնել հայտարարագիր:
Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին:
