Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
14/07/2026 16:55
Կիսվել

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ առաջիկա 6 ամիսները կարևոր փորձություն կլինեն շուկաների համար։ Հիմնական սցենարը ենթադրում է ճգնաժամի աստիճանական մեղմացում և Հորմուզի նեղուցի վերաբացում, սակայն կրկնակի սրացման դեպքում ճնշում կլինի բաժնետոմսերի և պարտատոմսերի վրա՝ միաժամանակ աջակցելով ապրանքային շուկային և ոսկուն։ «Գլոբալ ներդրումային հեռանկարներ. հուլիս 2026թ.» վերլուծության մեջ ներկայացրել են հիմնական դիտարկումները և ներդրումային հեռանկարները։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ներդրումային որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրությունը չսևեռել միայն կարճաժամկետ իրադարձությունների վրա, այլ կենտրոնանալ կառուցվածքային դիմակայունության, գնագոյացման ազդեցության և արտաքին ցնցումները կլանելու ընկերությունների կարողության վրա։ Այս հատկանիշները կարելի է գտնել տարբեր տարածաշրջաններում և տնտեսության տարբեր ոլորտներում։ Ստորև ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ հիմնական համոզմունքները․

  • Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ
    • ԱՄՆ-ի պարտատոմսերի ժամկետայնության (Duration) նկատմամբ դեռևս պահպանվում է փոքր-ինչ զգուշավորություն, գրեթե չեզոք դիրքորոշում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի դիմակայունությունը, գնաճային ճնշումների կայուն բնույթը և Դաշնային պահուստի ավելի կոշտ դիրքորոշումը։
    • Եվրոպայում, նույնիսկ եթե Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի բարձրացնի տոկոսադրույքները, չի ակնկալվում բարձրացումների ամբողջական ցիկլ, ինչը նպաստավոր է եկամտաբերության կորի կարճ հատվածի համար։ Այդ պատճառով նախապատվությունը տրվում է եվրագոտու ռիսկային պետական պարտատոմսերին՝ բարձր վարկանիշ ունեցող պետական պարտատոմսերի համեմատ։
    • Միացյալ Թագավորությունում չի սպասվում տոկոսադրույքների բարձրացման ամբողջական ցիկլ և առայժմ դրական է գնահատվում ժամկետայնությունը, հատկապես եկամտաբերության կորի կարճ հատվածում, թեև հարկաբյուջետային ռիսկերը դեռևս զգուշավորություն են պահանջում։
    • Զարգացող շուկաների պարտքային գործիքների նկատմամբ, հատկապես Լատինական Ամերիկայում, դրական գնահատումը մնացել է անփոփոխ։
  • Բաժնետոմսերի դեպքում շարունակվում է հավասարակշռված մոտեցումը՝ նախապատվությունը տալով դիմակայուն բիզնեսներին և ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ գրավիչ պաշտպանական ոլորտները, մասնավորապես՝ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահության ոլորտները, ինչպես նաև արդյունաբերության և նյութերի ոլորտների որակյալ ընկերությունները։

Ներկայումս տնտեսական միջավայրի պակաս բարենպաստ պայմանները դեռևս փոխհատուցվում են շուկայում առկա բարձր իրացվելիությամբ և ընկերությունների շահույթի կայուն աճով։ Նման պայմաններում անհարժեշտ է պահպանել ռիսկի նկատմամբ զգուշավորություն, կիրառելով ռիսկերի հեջավորման միջոցներ և առաջնահերթություն տալով ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ շուկայի կենտրոնացվածության ռիսկը նվազեցնելու նպատակով։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91