Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 83.40+5.25 WTI - 78.00+4.11
COMEX:  GOLD - 4242.00-0.59 SILVER - 61.44-1.06
COMEX:  PLATINUM - 1749.90-0.91
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 158.37+0.44 EUR/GBP - 1.1521-0.23
FOREX:  EUR/USD - 1.1521-0.23 GBP/USD - 1.3448-0.08
STOCKS RUS:  RTSI - 884.56-1.27
STOCKS US: DOW JONES - 53885.10-0.85 NASDAQ - 26348.35-0.06
STOCKS US: S&P 500 - 7709.96-0.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10867.89-0.19 CAC40 - 8699.71+0.35
STOCKS EUR:  DAX - 26140.13+0.05
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՊԵԿ․ 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները
07/08/2026 18:38
Կիսվել

ՊԵԿ․ 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները

Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և վարչարարական գործընթացների առավել թիրախային ու կանխատեսելի կազմակերպումը ՊԵԿ-ի առանցքային ուղղություններից են։ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված հարկային վարչարարության արդյունքում էապես բարելավվել են հարկ վճարողների հարկային կարգապահությունը բնութագրող հիմնական ցուցանիշները։

Ստուգումների նվազում, վերլուծական գործիքակազմի ընդլայնում

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողների նկատմամբ հսկողական միջոցառումների և վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքները փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21 տոկոսով նվազել է արտագնա ստուգումների քանակը, մինչդեռ 38 տոկոսով աճել է վերլուծական գործիքակազմի միջոցով իրականացված վարչարարության ծավալը։ Այսպես, եթե 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 6 783 արտագնա հսկողական միջոցառում, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 5 346։ Արդյունքում, 2026 թվականի առաջին կիսամյակում արտագնա հսկողական միջոցառումների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21 տոկոսով։ Միաժամանակ, վերլուծական գործիքակազմի կիրառմամբ իրականացված վարչարարության ծավալը զգալիորեն աճել է։ Եթե 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 64 178 գրասենյակային վերլուծություններ և ուսումնասիրություն, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 88 752 վերլուծական միջոցառում՝ արձանագրելով 38 տոկոս աճ։

Հարկային վարչարարություն՝ թիրախային ստուգումներով

2026 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով բարելավվել է հարկային մարմնի կողմից նախաձեռնված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ դրանք դարձնելով ավելի թիրախային։ Այսպես, եթե 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 3 851, իսկ խախտումներով դեպքերի կշիռն ընդհանուր իրականացված ստուգումների մեջ՝ 72.5 տոկոս, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 3 393, իսկ խախտումներով դեպքերի կշիռն ընդհանուր իրականացված ստուգումների մեջ՝ 78.2 տոկոս։ Այսպիսով, իրականացված ստուգումների ընդհանուր թվի նվազման պայմաններում խախտումներ հայտնաբերված ստուգումների տեսակարար կշիռն աճել է 5․7 տոկոսային կետով՝ վկայելով հարկային ստուգումների թիրախավորման և արդյունավետության բարձրացման մասին։

ՀԴՄ-ներով հայտարարագրվող գործարքների աճ

Միաժամանակ, հարկային կարգապահության բարելավման դրական միտումներն արտահայտվում են նաև հարկ վճարողների կողմից իրականացվող և ՀԴՄ-ներով հայտարարագրվող գործարքների ծավալների աճով։ Աճ արձանագրվել է ինչպես ՀԴՄ կտրոնների ընդհանուր քանակի և հասույթի, այնպես էլ անկանխիկ գործարքների ցուցանիշների մասով։

Այսպես, 2026 թվականի առաջին կիսամյակում աճել են ՀԴՄ-ներով  հայտարարագրված, այդ թվում՝ անկանխիկ գործարքների ցուցանիշները։ Մասնավորապես, 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է ավելի քան 444.6 միլիոն հատ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 365.5 միլիոն հատի դիմաց, արձանագրելով 21.6 տոկոս աճ։ Այդ թվում՝ անկանխիկ ՀԴՄ կտրոնների քանակը 2026թ.-ի առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 162.1 միլիոն հատ, նախորդ տարվա 103.5 միլիոն հատի դիմաց` աճելով 56.6 տոկոսով։ Միաժամանակ, ՀԴՄ-ներով հայտարարագրված ընդհանուր հասույթի գումարը 1 տրիլիոն 417 միլիոն դրամից աճել է և դարձել 1 տրիլիոն 752  միլիոն դրամ՝ աճել է 23.7 տոկոսով։ Այդ թվում` առաջանցիկ աճ է գրանցվել անկանխիկ գործարքների հասույթների մասով` նախորդ տարվա 524.1 միլիարդ դրամի դիմաց ընթացիկ տարում հայտարարագրվել է 753.6 միլիարդ դրամ հասույթ, կամ աճը կազմել է 43.8 տոկոս:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37