Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ԵՄ-ն կրկին չկարողացավ համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
15/07/2026 13:09
Կիսվել

ԵՄ-ն կրկին չկարողացավ համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիության երկրներին կրկին չի հաջողվել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ոչ միայն ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրումների սահմանափակումներին, այլև ավստրիական Raiffeisen Bank International (RBI)-ի ճակատագրին։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի Ռայֆֆայզենբանկը հայտարարել է, որ Եվրամիությունում Raiffeisen Bank International-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ չեն քննարկվում։ Bloomberg-ը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ միջոցներ էին քննարկվում բանկի վերաբերյալ։ Բանկի մամուլի ծառայությունը Forbes-ին հայտնել է, որ սահմանափակումներ նախատեսված չեն, իսկ օրակարգում շարունակում է մնալ շինարարական Strabag կոնցեռնի բաժնետոմսերի փաթեթի հարցը։

Խոսքը վերաբերում է 2023 թվականի դեկտեմբերին հայտարարված գործարքին, որի շրջանակում RBI-ն մտադիր էր ձեռք բերել Strabag-ի ավելի քան 27% բաժնետոմսերը, որոնք պատկանում էին Rasperia Trading Limited ընկերությանը։ Նախատեսվում էր, որ բաժնետոմսերը կգնի բանկի ռուսաստանյան դուստր ընկերությունը՝ Ռայֆֆայզենբանկը, այնուհետև դրանք շահաբաժինների տեսքով կփոխանցվեն մայր ընկերությանը՝ Ռուսաստանում կուտակված շահույթի մի մասը դուրս բերելու նպատակով։

Սակայն 2024 թվականի մայիսին գործարքը չեղարկվեց, քանի որ այն չստացավ ԱՄՆ-ի և Եվրամիության կարգավորող մարմինների հավանությունը։ Այդ ժամանակ Rasperia Trading Limited-ն արդեն ներառված էր պատժամիջոցների ցուցակներում, և Strabag-ի բաժնետոմսերը մինչ օրս շարունակում են մնալ սառեցված։

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23