Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Կասկադում» տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
17/07/2026 13:20
Կիսվել

«Կասկադում» տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը

Հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) հանդես կգա իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգով։

Բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև նվագախմբի ամենասիրված սիմֆոնիկ ծրագրերից ընտրված ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագիրն ունի ժանրային հարուստ բազմազանություն. ընդգրկված են Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հայտնի ժամանակակից մշակումներ՝ System of a Down-ի Aerials, Led Zeppelin-ի Kashmir, Մայքլ Ջեքսոնի Earth Song և Billie Jean ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական Քոչարի և Յարխուշտա պարեղանակները՝ Սերուժ Պաղտասարյանի (C-Rouge) մշակմամբ։ Գործիքավորումները՝ Մարտին Ուլիխանյանի։

Նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ երաժշտական տոն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար։ Մուտքն ազատ է։ 

Համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը։ 

Սիրով հրավիրում ենք բոլորին հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզ՝ միասին վայելելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ամփոփիչ գալա համերգը։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88