Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Boeing-ը նախատեսում է ավելացնել ինքնաթիռների արտադրությունը
20/07/2026 17:30
Կիսվել

Boeing-ը նախատեսում է ավելացնել ինքնաթիռների արտադրությունը

Ամերիկյան աերոտիեզերական Boeing Co. ընկերությունը շարունակում է հաղթահարել մատակարարման շղթայի խնդիրները, այդ թվում՝ 787 Dreamliner ինքնաթիռների ինտերիերի բաղադրիչների և շարժիչների մատակարարման հետ կապված դժվարությունները՝ նպատակ ունենալով մեծացնել առավել շահութաբեր մոդելների արտադրությունը, հաղորդում է Bloomberg-ը։

«Մատակարարման շղթաները դեռևս որոշ չափով անկայուն են», — Ֆարնբորոյի միջազգային ավիասալոնից առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Boeing-ի քաղաքացիական ավիացիայի ստորաբաժանման ղեկավար Ստեֆանի Փոփը։ Նրա խոսքով՝ GE Aerospace-ի արտադրած շարժիչները «կլինեն արտադրության տեմպերը որոշող առանցքային գործոններից մեկը»։

Boeing-ը նպատակ ունի առաջիկա մի քանի տարիների ընթացքում 737 ընտանիքի ինքնաթիռների ամսական արտադրությունը ներկայիս շուրջ 42 միավորից հասցնել 63-ի։ Bloomberg-ի տվյալներով՝ արտադրության ծավալների աճը կարևոր նշանակություն ունի ընկերության պարտքի կրճատման, ֆինանսական վիճակի բարելավման և նեղֆյուզելյաժ ինքնաթիռների բարձր եկամտաբեր հատվածում Airbus-ի գերակայությանը դիմակայելու համար։ Այս դասի ինքնաթիռները կազմում են աշխարհում կարճ և միջին հեռավորության ավիափոխադրումների զգալի մասը։

Փոփի խոսքով՝ ընկերությունն այժմ կենտրոնացած է արտադրության կայունացման վրա՝ ամսական 47 ինքնաթիռի մակարդակում, որից հետո նախատեսում է արտադրությունը հասցնել 52 օդանավի՝ նախքան հաջորդ փուլային ընդլայնումը դիտարկելը։

Նա նաև հայտնել է, որ Boeing-ը նախատեսում է իր միջմայրցամաքային երկշարժիչ 777X ինքնաթիռի առաջին մատակարարումները հաճախորդներին սկսել 2027 թվականին։ Երկար սպասված այս մոդելի շուկա դուրս գալը կարևոր փուլ է ընկերության զարգացման համար։

2026 թվականի առաջին կիսամյակում Boeing-ը մատակարարել է 314 առևտրային ինքնաթիռ, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 280։ Միայն հունիսին ընկերությունը հաճախորդներին փոխանցել է 64 ինքնաթիռ, նախորդ տարվա 60-ի դիմաց։

Հունիսի վերջի դրությամբ Boeing-ի ընդհանուր պատվերների պորտֆելը կազմել է 6 202 օդանավ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02