Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Mercedes-Benz-ը նախազգուշացրել է Գերմանիայում գործարանների հնարավոր փակման մասին
22/07/2026 11:19
Կիսվել

Mercedes-Benz-ը նախազգուշացրել է Գերմանիայում գործարանների հնարավոր փակման մասին

Mercedes-Benz-ի ղեկավարությունը չի բացառում Գերմանիայում արտադրական մի շարք ձեռնարկությունների փակման և արտադրական հզորություններն այլ երկրներ տեղափոխելու հնարավորությունը, եթե ընկերությանը չհաջողվի կրճատել աշխատուժի ծախսերը։ Այս մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է կոնցեռնի վարչության անդամ և արտադրության տնօրեն Միխայել Շիբեն։

Նրա խոսքով՝ բարձր ծախսերի պահպանման դեպքում ավտոարտադրողը կարող է ստիպված լինել ավելացնել Գերմանիայի սահմաններից դուրս արտադրության ծավալները, իսկ ամենաանբարենպաստ սցենարի դեպքում՝ երկրում փակել առանձին ձեռնարկություններ։

Միևնույն ժամանակ Շիբեն ընդգծել է, որ ղեկավարությունը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ՝ գերմանական գործարաններն ու դրանցում աշխատատեղերը պահպանելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է օպտիմալացնել աշխատուժի ծախսերը։ Մասնավորապես, քննարկվում է կոնցեռնի գերմանական ձեռնարկություններում աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամից մինչև 40 ժամ ավելացնելու հնարավորությունը։

Ռեգո Ինշուրանս

«Mercedes-Benz-ի ավտոմոբիլային արտադրության էությունը մարմնավորում է բարձր որակավորում ունեցող և մոտիվացված թիմի աշխատանքը, որը հպարտությամբ և ամենաբարձր չափանիշների պահպանմամբ ամեն օր ստեղծում է աշխարհի լավագույն ավտոմեքենաները», – ընկերության կայքում մեջբերվում են Շիբեի խոսքերը։

Ավելի վաղ Handelsblatt-ը հայտնել էր, որ Mercedes-Benz-ը նաև նախատեսում է հրաժարվել Գերմանիայում հազարավոր աշխատակիցների տարեկան պարգևավճարների վճարումից։

Վերջերս Գերմանիան Եվրամիությանը առաջարկել է քննարկել Չինաստանում արտադրված ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման հնարավորությունը։ Սաքսոնական իշխանությունների կարծիքով՝ նման քայլը կարող է մեծացնել ճնշումը չինական արտադրողների վրա և խթանել նրանց՝ ավելի ակտիվորեն համագործակցելու եվրոպական ընկերությունների հետ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52