Կրիպտո

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Ռուսաստանում ընդունվել է կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը
22/07/2026 14:31
Կիսվել

Ռուսաստանում ընդունվել է կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը

ՌԴ Պետական դուման երրորդ ընթերցմամբ ընդունել է «Թվային արժույթների և թվային իրավունքների մասին» օրենքը, որը Ռուսաստանում ստեղծում է կրիպտոարժույթների շրջանառության համապարփակ կարգավորման համակարգ՝ քաղաքացիների կողմից լիցենզավորված միջնորդների միջոցով կրիպտոարժույթների ձեռքբերումից մինչև բորսայական առևտուր, քլիրինգ և թվային դեպոզիտարիաներ։

Միաժամանակ ընդունվել է նաև ուղեկցող օրենքը (№ 1194929-8), որը նոր կարգավորման հետ համահունչ է դարձնում գործող շուրջ երկու տասնյակ օրենքներ։

Նոր օրենքը ձևավորում է օրինական կրիպտոշուկայի ենթակառուցվածքը։ Թվային արժույթների շրջանառությունը կարող են կազմակերպել միայն մասնագիտացված միջնորդները՝ առևտրի կազմակերպիչները՝ կազմակերպված շուկաներում, բրոքերները՝ հաճախորդների հանձնարարականներով գործարքներ իրականացնելու նպատակով, ակտիվների կառավարիչները՝ հավատարմագրային կառավարման շրջանակում, ինչպես նաև թվային արժույթների փոխանակման կազմակերպությունները (կրիպտոփոխանակիչներ)։ Թվային դեպոզիտարիաները կիրականացնեն թվային արժույթների հաշվառման և պահպանման գործունեությունը։

Կրիպտոփոխանակիչ կարող է լինել միայն ռուսական տնտեսավարող ընկերությունը, որի սեփական միջոցները կազմում են առնվազն 15 մլն ռուբլի, և որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ռեեստրում։ Միաժամանակ, մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է գործունեություն ծավալել նաև առանց այդ ռեեստրում ընդգրկվելու։

Երկրի ներսում կրիպտոարժույթներով հաշվարկները շարունակում են մնալ արգելված։ Թվային արժույթներով և թվային իրավունքներով չի թույլատրվում վճարել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց, ինչպես նաև արգելվում է նման վճարումների գովազդը։ Արգելքից նախատեսված են բացառություններ՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև արտաքին առևտրային պայմանագրերով հաշվարկների, մայնինգի (mining) դիմաց ստացվող պարգևատրումների, ցանցային միջնորդավճարների վճարման, ինչպես նաև կրիպտոարժույթով արժեթղթերի, այլ թվային արժույթների և թվային իրավունքների ձեռքբերման համար։

Բորսայում հրապարակային առևտրին կարող են մասնակցել միայն այն կրիպտոարժույթները, որոնք համապատասխանում են Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին՝ վերջին երկու տարվա ընթացքում միջին շուկայական կապիտալիզացիան պետք է գերազանցի 5 տրլն ռուբլին, իսկ միջին օրական առևտրի ծավալը՝ 1 տրլն ռուբլին։ Այս չափանիշներին չհամապատասխանող կրիպտոարժույթները ԿԲ տնօրենների խորհուրդը կարող է թույլատրել հրապարակային առևտրի համար մինչև վեց ամիս ժամկետով։ Բացի այդ, առևտրի կազմակերպիչը կարող է ցանկից դուրս գտնվող ցանկացած կրիպտոարժույթ թույլատրել որակավորված ներդրողների համար նախատեսված առևտրում, և այդպիսի առևտուրը չի համարվի հրապարակային շրջանառություն։

Օտարերկրյա ստեյբլքոյնների համար օրենքը սահմանում է առանձին կարգավիճակ՝ «առաքում չնախատեսող օտարերկրյա թվային գործիք» (non-deliverable foreign digital instrument), որը հավաստում է բացառապես դրամական պահանջները։

Օրենքի առանձին բաժինը վերաբերում է մայնինգին։ Այս գործունեությունը կարգավորվում է, իսկ չմարված դատվածություն ունեցող որոշ անձանց համար սահմանվում է մայնինգով զբաղվելու արգելք։

Օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ բացառությամբ այն դրույթների, որոնց համար սահմանվել են այլ ժամկետներ։ Կրիպտոարժույթների հետ գործարքները բացառապես լիցենզավորված միջնորդների միջոցով իրականացնելու պահանջը կսկսի գործել 2027 թվականի հուլիսի 1-ից։

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91