Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի կրթության ոլորտի վերաբերյալ վերլուծական նյութ
17/12/2013 13:58
Կիսվել

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի կրթության ոլորտի վերաբերյալ վերլուծական նյութ

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն՝ կրթական որակավորումների վերաբերյալ:

ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանը և նախադպրոցական կրթությանը:

Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ  կրթական բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաև ՀԲ-ն:

Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել են 275  նախակրթարաններ: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել և նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական ուսումնական հաստատություններ չեն ունեցել: Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ ավելացել է երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների և մանկավարժների համար: ՀԲ-ն ներկայացրել է նաև ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է:

Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հասատատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, և մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների և հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին: Նշվում է նաև, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել  Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում:

ՀԲ-ն ներկայացրել է նաև միջազգային և տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ՝ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52