Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Չինական ավտոշուկայի համար կանխատեսվել է ամենավատ տարին. իրավիճակը հուսադրող չէ ամբողջ աշխարհում
22/07/2026 18:11
Կիսվել

Չինական ավտոշուկայի համար կանխատեսվել է ամենավատ տարին. իրավիճակը հուսադրող չէ ամբողջ աշխարհում

Չինաստանի ավտոմոբիլային շուկան պատրաստվում է 2021 թվականից ի վեր ամենածանր տարվան։ Այս կանխատեսումը, հղում անելով Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներին, ներկայացնում է CNBC հեռուստաալիքը։

Հոռետեսական սցենարի պատճառը 2025 թվականին ռեկորդային վաճառքներից հետո պահանջարկի կտրուկ թուլացումն է։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Չինաստանում մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 20.2%-ով։ Արդյունքում ասոցիացիան վերանայել է տարվա ընթացքում մանրածախ վաճառքների կանխատեսումը՝ նվազեցնելով այն միանգամից 14%-ով։

Ռեգո Ինշուրանս

Շուկայի վրա ճնշումն ուժեղացրել են երկու գործոն՝ վառելիքի թանկացումը և էլեկտրամոբիլների համար նախատեսված սուբսիդիաների կրճատումը։ Հունիսին տրանսպորտային վառելիքի ծախսերը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 15.3%-ով։ Դա հանգեցրել է ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկման․ դրանց մանրածախ վաճառքները նվազել են 39%-ով։

Համաշխարհային իրավիճակը նույնպես հուսադրող չէ։ Մայիսին ամբողջ աշխարհում վաճառվել է 7 244 681 մարդատար և թեթև առևտրային ավտոմեքենա։ Այս ցուցանիշը 4%-ով ցածր է 2025 թվականի մայիսի արդյունքից։ Այսպիսով, համաշխարհային ավտոշուկան անկում է գրանցում արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։

Հունվարին անկումը կազմել է 2%, փետրվարին՝ 8.5%, մարտին՝ 3.5%, իսկ ապրիլին՝ 3.4%։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41