Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Binance-ը ընդլայնում է Հայաստանում միջոցների համալրման և դուրսբերման հնարավորությունները
23/07/2026 16:03
Կիսվել

Binance-ը ընդլայնում է Հայաստանում միջոցների համալրման և դուրսբերման հնարավորությունները

Աշխարհի առաջատար բլոկչեյն էկոհամակարգը և առևտրի ծավալով խոշորագույն կրիպտոարժույթների բորսան՝ Binance-ը, պարզեցնում է Հայաստանի օգտատերերի համար ԱՄՆ դոլարով (USD) մուտքագրման և դուրսբերման հնարավորությունը։ Ծառայությունն իրականացվում է BPay Global B.S.C.(c)-ի միջոցով, որը Binance Group-ի ընկերություն է և լիցենզավորվում ու կարգավորվում է Բահրեյնի Կենտրոնական բանկի կողմից։

Օգտատերերը կարող են անմիջապես մուտքագրել ԱՄՆ դոլար և այն փոխարկել կրիպտոարժույթի կամ հակառակը՝ կրիպտոարժույթից փոխանցել ֆիատ դրամապանակ, ինչը զգալիորեն հեշտացնում է ավանդական և թվային ակտիվների միջև գործարքները։

Հաշվի համալրումը հասանելի է SWIFT փոխանցումների միջոցով (Binance-ի կողմից դեպոզիտի համար միջնորդավճար չի գանձվում), ինչպես նաև Visa/Mastercard դեբետային և վարկային քարտերով, Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով։ ԱՄՆ դոլարով միջոցները պահվում են կարգավորվող ֆիատ էլեկտրոնային դրամապանակում (e-wallet) և կարող են օգտագործվել Binance հարթակի բոլոր բաժիններում։

Հաշիվը կարելի է համալրել ԱՄՆ դոլարով՝ տեղական բանկի կողմից թողարկված քարտի, ինչպես նաև SWIFT, Apple Pay կամ Google Pay ծառայությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է Binance հավելվածում բացել BPay հաշիվ և ընտրել նախընտրելի համալրման եղանակը։ Բանկային քարտով, Apple Pay-ով և Google Pay-ով կատարված մուտքագրումները հաշվեգրվում են ակնթարթորեն, իսկ SWIFT փոխանցումները՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում։

USD-ով միջոցների անմիջական մուտքագրման և դուրսբերման նոր հնարավորությունը BPay Global-ի միջոցով ավանդական ֆինանսների և թվային ակտիվների միջև անցումը դարձնում է առավել պարզ և հարմարավետ։ Ընդլայնելով ծանոթ վճարային գործիքների հասանելիությունը՝ Binance-ը շարունակում է զարգացնել ենթակառուցվածք, որը թվային ակտիվների օգտագործումը դարձնում է ավելի հարմար, անվտանգ և հասանելի։

«Մենք հավատում ենք, որ ֆինանսների ապագան հիմնված է փոխկապակցվածության, այլ ոչ թե բաժանման վրա։ Ստեղծելով լուծումներ, որոնք միավորում են ավանդական ֆինանսներն ու թվային ակտիվները, Binance-ը ժամանակակից ֆինանսական հնարավորությունները դարձնում է ավելի պարզ, ավելի մոտ և ավելի հասանելի միլիոնավոր օգտատերերի համար», – նշել է Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։

USD-ով միջոցների մուտքագրման և դուրսբերման հնարավորության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ համապատասխան հղմամբ, իսկ ծառայության օգտագործման քայլ առ քայլ ուղեցույցը հասանելի է այստեղ։

Binance-ի մասին

Binance-ը համաշխարհային առաջատար կրիպտոենթակառուցվածքային հարթակ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն փաթեթ, ներառյալ թվային ակտիվների առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն բորսան։ Աշխարհի միլիոնավոր օգտատերերի վստահությունը վայելող Binance-ը նպատակ ունի ընդլայնել ֆինանսական ազատության հնարավորությունները՝ առաջարկելով կրիպտոարտադրանքների և ծառայությունների համապարփակ էկոհամակարգ, որը ներառում է առևտուր, ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ, ինկուբացիոն ծրագրեր, ապակենտրոնացված տեխնոլոգիաներ և այլ ուղղություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Binance-ի պաշտոնական կայք՝ https://www.binance.com։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91