Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Hyundai Motor-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում նվազել է 21.1%-ով
24/07/2026 19:29
Կիսվել

Hyundai Motor-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում նվազել է 21.1%-ով

Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրող ընկերության բաժնետերերին վերագրվող զուտ շահույթը առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 4.856 տրիլիոն վոն (մոտ 3.3 մլրդ դոլար), ինչը 21.1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Կիսամյակի հասույթը կազմել է 95.15 տրիլիոն վոն (64.5 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7%-ով։ Միևնույն ժամանակ, գործառնական շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 25.8%-ով՝ կազմելով 5.37 տրիլիոն վոն (3.6 մլրդ դոլար)։

Երկրորդ եռամսյակում բաժնետերերին վերագրվող զուտ շահույթը նվազել է 15.9%-ով՝ կազմելով 2.521 տրիլիոն վոն (1.7 մլրդ դոլար)։ Հասույթն աճել է 1.9%-ով՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, և կազմել 49.215 տրիլիոն վոն (33.4 մլրդ դոլար)։ Գործառնական շահույթը նվազել է 20.8%-ով՝ հասնելով 2.851 տրիլիոն վոնի (1.9 մլրդ դոլար), մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 3.2 տրիլիոն վոն ցուցանիշ։

Ռեգո Ինշուրանս

Երկրորդ եռամսյակում վաճառքները նվազել են 13.5%-ով՝ կազմելով 992 հազար ավտոմեքենա՝ նախորդ տարվա 1.066 մլն ավտոմեքենայի համեմատ։ Հարավային Կորեայում նույնպես վաճառքները նվազել են՝ 16.4%-ով՝ հասնելով 158 հազար ավտոմեքենայի։

Reuters գործակալության վերլուծաբանների խոսքով՝ ընկերությունը բախվում է Հարավային Կորեայում աճող մրցակցության, քանի որ համաշխարհային ավտոարտադրողները ընդլայնում են էլեկտրամոբիլների և ծրագրային ապահովման իրենց տեսականին։

Բացի այդ, երկրորդ եռամսյակում մաքսատուրքերի վճարումները կազմել են 900 մլրդ վոն (մոտ 608 մլն դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Hyundai Motor-ը հիմնադրվել է 1967 թվականին և 1999 թվականից մտնում է Hyundai Kia Automotive Group-ի կազմի մեջ։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Սեուլում։ Hyundai Motor-ը Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրողն է և արտադրում է մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և ավտոբուսներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41