Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Birkin և Hermès պայուսակների արտադրող Hermès-ը երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացրել է 7%-ով
30/07/2026 13:07
Կիսվել

Birkin և Hermès պայուսակների արտադրող Hermès-ը երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացրել է 7%-ով

Hermès-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 10%-ով այն բանից հետո, երբ Birkin պայուսակների արտադրողը հրապարակել է երկրորդ եռամսյակի վաճառքների տվյալները։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։

Hermès-ը հայտնել է, որ երկրորդ եռամսյակում իր արտադրանքի՝ ներառյալ Birkin պայուսակների, մետաքսե շարֆերի և օծանելիքի վաճառքները համադրելի արժութային պայմաններում աճել են 6.7%-ով՝ հասնելով 4.1 միլիարդ եվրոյի (4.67 միլիարդ դոլար)։ Reuters-ի տվյալներով՝ այս ցուցանիշը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ և փոքր-ինչ գերազանցել առաջին եռամսյակի 6%-անոց աճը։

Թեև 41% գործառնական շահութաբերությունը գերազանցել է սպասումները, վաճառքների համեմատաբար համեստ աճը, հավանաբար, դարձել է ներդրողների ուշադրության կենտրոնում:

Reuters-ը նշում է, որ Hermès-ը, որը խստորեն վերահսկում է արտադրությունն ու վաճառքները՝ բրենդի բացառիկությունը պահպանելու համար, COVID-19 համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարել է ավելի հաջող, քան շատ մրցակիցներ։ Շքեղության ոլորտի ընդհանուր անկման տարիներին ընկերությունը մնացել է սեգմենտի ամենակայուն խաղացողներից մեկը։

Այնուամենայնիվ, հոդվածում նշվում է, որ առաջին եռամսյակում վաճառքների աճն առաջին անգամ իջել է բարձր միանիշ մակարդակից (այսինքն՝ 7-9%-ից ցածր)։ Դրա պատճառներից մեկը Մերձավոր Արևելքի հակամարտությունն էր, որը նվազեցրել էր գնորդների ակտիվությունը՝ Դուբայից մինչև Փարիզ։ Սա ճնշում էր գործադրել ընկերության բաժնետոմսերի վրա, որոնք տարեսկզբից կորցրել են իրենց արժեքի շուրջ 20%-ը։

Hermès-ը հայտնում է, որ երկրորդ եռամսյակում հակամարտության ազդեցությունը թուլացել է, իսկ Ֆրանսիայում վաճառքներն աճել են 6%-ով՝ տարվա առաջին երեք ամիսներին արձանագրված անկումից հետո։

Hermès-ի հաշվետվությունը հրապարակվել է ոլորտի առաջատար LVMH-ի համեմատաբար զուսպ արդյունքներից հետո, որոնք ներկայացվել էին օրերս։ Միևնույն ժամանակ Gucci բրենդի սեփականատեր Kering-ը հաճելիորեն զարմացրել է շուկային՝ ցուցադրելով իր հիմնական ապրանքանիշի սպասումներից ավելի լավ արդյունքներ։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92