Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ford Motor-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում աճել է 2.8 անգամ
30/07/2026 15:22
Կիսվել

Ford Motor-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում աճել է 2.8 անգամ

Ամերիկյան ավտոմոբիլային հսկա Ford Motor Co.-ի բաժնետերերին վերագրվող զուտ շահույթը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 2.8 անգամ և կազմել 1.221 միլիարդ դոլար։ Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Չճշգրտված նոսրացված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով աճել է մինչև 0.30 դոլար՝ նախորդ տարվա 0.11 դոլարի համեմատ։ Վեց ամսվա հասույթն աճել է 0.8%-ով և հասել 91.549 միլիարդ դոլարի։

Միևնույն ժամանակ, երկրորդ եռամսյակում բաժնետերերին վերագրվող զուտ վնասը գրեթե 37 անգամ աճել է՝ կազմելով 1.327 միլիարդ դոլար։ Չճշգրտված նոսրացված վնասը մեկ բաժնետոմսի հաշվով աճել է մինչև 0.33 դոլար՝ մեկ տարի առաջ գրանցված 0.01 դոլարի դիմաց։

Ռեգո Ինշուրանս

Ընկերության ճշգրտված նոսրացված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով երկրորդ եռամսյակում կազմել է 0.42 դոլար՝ նախորդ տարվա 0.37 դոլարի համեմատ։ Այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումը, որը կազմում էր 0.35 դոլար։

Եռամսյակային հասույթը նվազել է 3.8%-ով՝ հասնելով 48.296 միլիարդ դոլարի, մինչդեռ շուկան սպասում էր 47.51 միլիարդ դոլարի ցուցանիշ։

Հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո Ford-ի բաժնետոմսերն ԱՄՆ բորսաներում թանկացել են 3.54%-ով։

Հիշեցնենք՝ Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին Հենրի Ֆորդի կողմից, որը բիզնեսի զարգացման համար հինգ ներդրողներից ստացել էր 28 հազար դոլար։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում է ստացել որպես առաջին ավտոարտադրողը, որը լայնորեն կիրառել է դասական հավաքման կոնվեյերային արտադրության համակարգը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08