Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Էնդի Բերնհեմը պատրաստ է հակադրվել Դոնալդ Թրամփին՝ հանուն Մեծ Բրիտանիայի շահերի
30/07/2026 19:24
Կիսվել

Էնդի Բերնհեմը պատրաստ է հակադրվել Դոնալդ Թրամփին՝ հանուն Մեծ Բրիտանիայի շահերի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հակադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը։ Այս մասին նա ասել է BBC-ին տված իր առաջին խոշոր հարցազրույցում՝ պաշտոնը ստանձնելուց հետո։

Բերնհեմը նշել է, որ Թրամփի հետ առաջին զրույցը դրական է եղել, սակայն հրաժարվել է ուղիղ պատասխանել՝ վստահո՞ւմ է արդյոք ԱՄՆ նախագահին։ Նրա խոսքով՝ աշխարհը արագ փոխվում է, և կառավարությունները պետք է արձագանքեն իրադարձությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ միշտ չէ, որ կկիսի Թրամփի դիրքորոշումը և անհրաժեշտության դեպքում կարտահայտի այլ կարծիք։

Վարչապետը նաև մտահոգություն է հայտնել Թրամփի՝ Իրանի հետ հակամարտություն սկսելու որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն նպաստել է նավթի գների աճին, ուժեղացրել է գնաճային ռիսկերը և բարձրացրել պետական պարտքի ֆինանսավորման արժեքը։

Բերնհեմի հայտարարությունները վկայում են, որ Լոնդոնը կարող է ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել Վաշինգտոնից անկախ որոշ հարցերում։ Միևնույն ժամանակ նա հրաժարվել է պարտավորվել մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ին՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը գործող պաշտպանական ներդրումային ծրագրի ամբողջական ֆինանսավորումն է։ Այս հարցը կքննարկվի տարվա վերջում բյուջեի պատրաստման ընթացքում։

Վարչապետը նաև բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ հաջորդ ընտրությունները սպասվում են մինչև 2029 թվականը, իսկ իր կառավարության առաջնահերթությունը ծրագրի իրականացումն ու հանրային վստահության վերականգնումն է։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58