Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.1%-ով
20/12/2013 14:31
Կիսվել

Հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.1%-ով

Հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.1%-ով: Աճը հիմնական ապահովել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.1%-ով և կազմել 1108,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.1%-ով և կազմել 857,3 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 917,1 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 2.9%-ով:

Հաշվետու ամիսներին հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 1.6%-ով և կազմել 1971,9 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամային. հաշվետու ամիսների արդյունքներով շինարարության համախառն ծավալը կազմել է 356,5 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 8,5% անկում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 105.8%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 104.7%:

Նշենք, որ հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.4% աճ: Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 3.2%-ով, հունվար-օգոստոսին գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8%, հունվար-հուլիսին՝ 4%, առաջին կիսամյակի արդյունքներով՝ 4,4%, հունվար-մայիսին՝ 5.3%, հունվար-ապրիլին՝ 7.4%, առաջին եռամսյակի արդյունքներով՝ 8.7% աճ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41