
Շահագործման է հանձնվել Համաշխարհային բանկի ֆինանսավորման վերականգնված ճանապարհահատված
Շահագործման է հանձնվել Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1-Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0+000–կմ8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որվերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։