2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 8.66%-ով
Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների՝ 2026թ. հունվար-հունիս ամիսների ցանկը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 10.41 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 0.39%-ով կամ 40.56 մլն դրամով։
27-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է։ Ընկերությունը մուծել է 5.81 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 26.85% կամ 1.23 մլրդ դրամ աճ։
Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 35-րդ հորիզոնականը։ 2026թ. հունվար-հունիսին ընկերությունը մուծել է 4.81 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 4.66%-ով կամ 214.05 մլն դրամով։
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 157-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.18 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 45.30% կամ 366.51 մլն դրամ աճ։

Առաջատար չորս հեռահաղորդակցական ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ մուծվել է 22.21 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է 1.77 մլրդ դրամ կամ 8.66% աճ։
Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.00%-ը։ 2025թ. հունվար-հունիսի համադրելի ցուցանիշը կազմել էր 2.07%։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հիմք ընդունելով ԿԲ-ի՝ 2026թ. օգոստոսի 7-ի 366.17 դրամ փոխարժեքը, ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 60.65 մլն դոլար։
| No | Անվանում | Հարկ* | ||
|---|---|---|---|---|
| 19 | ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ | 10,413,027 | ||
| 27 | ՅՈՒՔՈՄ | 5,811,121 | ||
| 35 | ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ | 4,809,121 | ||
| 157 | ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ | 1,175,650 | ||
| Ընդամենը | 22,208,919 | |||
| * Հարկերի ծավալը՝ (հազար դրամ) | ||||
