2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն նվազել է 2․9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 12,019.7 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը նվազել է 2․9%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 13․2%-ով և կազմել 1,633.3 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 31%-ով՝ կազմելով 6,465.4 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 31․3%-ով և կազմել 1,845.4 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 24․9%-ով և կազմել 6,356.9 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 2․6%-ով՝ կազմելով 3,869.2 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն նվազել է 4․7%-ով և կազմել 6,251.5 հազար լիտր։
