Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Rivian-ը նախատեսում է նոր Autonomy+ համակարգի միջոցով գերազանցել Tesla-ի ավտոպիլոտը
17/08/2026 18:59
Կիսվել

Rivian-ը նախատեսում է նոր Autonomy+ համակարգի միջոցով գերազանցել Tesla-ի ավտոպիլոտը

Ամերիկյան ավտոարտադրող Rivian-ը ակտիվորեն զարգացնում է վարորդին օժանդակող սեփական Autonomy+ համակարգը՝ Tesla-ի Full Self-Driving տեխնոլոգիայի հետ մրցակցելու և հեռանկարում այն գերազանցելու նպատակով: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Փորձագետները նշում են, որ նման տեխնոլոգիաները դառնում են ավտոարտադրողների համար աճող կարևոր շուկա և կայուն եկամտի աղբյուր։ Tesla-ի համակարգի բաժանորդագրությունն ամսական արժե 99 դոլար, մինչդեռ Rivian-ն իր արտադրանքն առաջարկում է ամսական 49.99 դոլարով կամ 2500 դոլարով՝ էլեկտրամեքենայի ամբողջ շահագործման ժամկետի համար։

Այս պահին Tesla-ի տեխնոլոգիան մրցակցից առաջ է քաղաքային փողոցներում երթևեկելու և բարդ նավիգացիայի պայմաններում, սակայն Rivian-ում նախատեսում են արդեն այս տարի ներդնել լիարժեք «կետից կետ» ինքնավար վարում։

Ռեգո Ինշուրանս

«Մենք հույս ունենք, որ կկարողանանք նույնիսկ գերազանցել Tesla-ի համակարգը՝ ավելի հուսալի սենսորների հավաքածուում մեր ներդրումների շնորհիվ», – հայտարարել են Rivian-ից:

Պատմականորեն առանց ձեռքերի միջամտության մայրուղիներում վարելու համակարգերի մշակման առաջատարը General Motors-ն էր՝ իր Super Cruise արտադրանքով, սակայն ԱՄՆ-ի խոշորագույն ավտոարտադրողը չափազանց դանդաղ էր ընդլայնում դրա հնարավորությունները։

Այժմ Tesla-ն հենվում է բացառապես տեսախցիկների վրա, ինչը նախկինում կարգավորող մարմինների կողմից հետաքննության պատճառ էր դարձել՝ վատ տեսանելիության պայմաններում տեղի ունեցած վթարների պատճառով։ Միևնույն ժամանակ, Rivian-ն օգտագործում է տասնյակ տեսախցիկներ և ռադարներ, ինչպես նաև նախատեսում է ավելացնել լիդարներ՝ ճանապարհներին անվտանգությունը բարձրացնելու նպատակով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52