Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2026թ. հունիս
17/08/2026 19:56
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2026թ. հունիս

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 27.7%, որը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 3․2 տոկոսային կետով և կազմել՝ 32․1%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 43․6%, որն 2025 թվականի մարտի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 36․4%, որը 6․0 տոկոսային կետով ցածր է 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 0․6 տոկոսային կետով, կազմելով՝ 31․9%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6