Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Միլիարդատերերի կանխատեսումները տիեզերքում կյանքի և աշխատանքի մասին
18/08/2026 17:15
Կիսվել

Միլիարդատերերի կանխատեսումները տիեզերքում կյանքի և աշխատանքի մասին

Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը և Սեմ Ալթմանը՝ տեխնոլոգիական ոլորտի ամենաազդեցիկ միլիարդատերերից, կարծում են, որ մի օր աշխատանքի հաջորդ առաջարկը կարող է ստացվել մեկ այլ մոլորակից։ Այժմ նրանց է միացել Voyager Technologies-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դիլան Թեյլորը, որի կարծիքով՝ դրան երկար սպասել չի լինի։

«Մարդիկ միանշանակ ապրելու և աշխատելու են տիեզերքում», — Fortune-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է միլիարդատերն ու տիեզերական ընկերության ղեկավարը։

«Հաջորդ քայլը կլինի Լուսինը։ Դա տեղի կունենա 2030-ականներին՝ հավանաբար արդեն տասնամյակի սկզբին, — հավելել է Թեյլորը։ — Մենք կունենանք լուսնային բազա, մարդիկ կապրեն և կաշխատեն Լուսնի վրա։ Դուք կկարողանաք նայել Լուսնին և այնտեղ լույսեր տեսնել»։

Թեյլորի խոսքով՝ խոսքը կարող է վերաբերել օգտակար հանածոների արդյունահանմանը, ուղեծրային տվյալների մշակման կենտրոնների ստեղծմանը և էներգետիկ ենթակառուցվածքների կառուցմանը։ Նրա կարծիքով՝ մարդանման ռոբոտները չեն կարողանա այդ աշխատանքներն ամբողջությամբ ինքնուրույն կատարել։

«Դուք չեք կարողանա Optimus-ն այնպես ծրագրավորել, որ այն Լուսնի վրա բացարձակապես ամեն ինչ անի, — հավելել է նա։ — Մարդիկ միևնույն է անհրաժեշտ կլինեն՝ առաջացող խնդիրները լուծելու համար»։

Voyager Technologies-ն այժմ ստեղծում է Միջազգային տիեզերակայանին փոխարինող կայան և իրականացնում է NASA-ի մի քանի պայմանագրեր, գրում է Fortune-ը։ Թեյլորն ինքը նույնպես եղել է տիեզերքում․ 2021 թվականին նա թռիչք է կատարել Blue Origin-ի տիեզերանավով և դարձել պատմության մեջ տիեզերք մեկնած 606-րդ մարդը։

Սակայն Թեյլորը միակը չէ, ով կարծում է, որ ապագայում մարդիկ կկարողանան աշխատանք փնտրել և հիփոթեքային վարկ վերցնել արդեն մեկ այլ մոլորակում, նշվում է հոդվածում։

Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն և աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը կարծում է, որ մարդիկ կարող են Մարս հասնել արդեն 2028 թվականին։ Ջեֆ Բեզոսն իր հերթին կանխատեսում է, որ մինչև 2045 թվականը տիեզերքում կապրի «միլիոնավոր մարդ», իսկ Լուսին մեր փոխարեն կմեկնեն ռոբոտները։ Իսկ OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի խոսքով՝ տասը տարուց էլ քիչ ժամանակ անց համալսարանների շրջանավարտները տիեզերքում կաշխատեն «բոլորովին նոր, հետաքրքիր և շատ բարձր վարձատրվող» պաշտոններում։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22