Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Mercedes-ը ներկայացրել է թարմացված C-Class-ը՝ բենզինային և դիզելային շարժիչներով
19/08/2026 15:00
Կիսվել

Mercedes-ը ներկայացրել է թարմացված C-Class-ը՝ բենզինային և դիզելային շարժիչներով

Mercedes-Benz կոնցեռնը ներկայացրել է հինգերորդ սերնդի թարմացված C-Class-ը՝ այս անգամ ավանդական ներքին այրման շարժիչներով (ICE)։ Ներկայացվել են երկու թափքային տարբերակներ՝ սեդան և ունիվերսալ։

Գերմանիայում դիլերներն արդեն սկսել են պատվերներ ընդունել։ Բազային C200 սեդանի գինը սկսվում է 49.000 եվրոյից։ AMG տարբերակների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա։

Սա W206 թափքով մոդելի պլանային ռեստայլինգն է, որը թողարկվում է 2021 թվականից։ Մեքենայի հիմքում MRA2 պլատֆորմն է։ Այս մեքենաներում շարժիչը տեղադրված է երկայնական ուղղությամբ, իսկ քարշակը կարող է լինել հետևի կամ լիաքարշ։ 2026 թվականի գարնանը Mercedes-ը ներկայացրել էր ամբողջությամբ էլեկտրական C-Class-ը՝ առանձին մոդել, որը կառուցված է MB.EA պլատֆորմի վրա։

Մոդելը ստացել է առջևի և հետևի հատվածների թարմացված դիզայն։ Լուսարձակներում և հետևի լապտերներում հայտնվել են բրենդին բնորոշ եռաթև աստղեր։ Նույն ձևավորմամբ քրոմապատ տարրերով զարդարվել է նաև սև եզրագծով ռադիատորի ցանցը։ Թափքի երկարությունն ավելացել է 15 մմ-ով, իսկ լայնությունը, բարձրությունն ու անիվային բազան մնացել են անփոփոխ։

Ռեգո Ինշուրանս

Ինտերիերում պահպանվել է նախկին դասավորությունը՝ 12.3 դյույմանոց թվային գործիքային վահանակով և 11.9 դյույմանոց ուղղահայաց կենտրոնական էկրանով։

Մուլտիմեդիա համակարգի էլեկտրոնիկան թարմացվել է։ Ձայնային օգնականն աշխատում է արհեստական բանականության երեք մոդելների՝ ChatGPT-ի, Microsoft Bing-ի և Google Gemini-ի հիման վրա։ Նավիգացիան հիմնված է Google Maps-ի վրա։ Լրացուցիչ սարքավորումների ցանկում ավելացել են լրացված իրականությամբ պրոյեկցիոն էկրանը և 15 բարձրախոսով Burmester աուդիոհամակարգը։

Շարքից հանվել են 1.5 լիտրանոց շարժիչները, և պահպանվել են միայն 2 լիտրանոց, 4 մխոցանի շարժիչները՝ էլեկտրական կոմպրեսորով և 48 վոլտանոց ստարտեր-գեներատորով ISG 2.0 մեղմ հիբրիդային համակարգով, որը արագացման ժամանակ ապահովում է մինչև լրացուցիչ 23 ձիաուժ։ Գնորդներին առաջարկվում է հինգ տարբերակ՝

  • C 200 d — դիզելային, 163 ձիաուժ։
  • C 200 — բենզինային, 177 ձիաուժ։
  • C 250 — բենզինային, 218 ձիաուժ։
  • C 250 d — դիզելային, 200 ձիաուժ։
  • C 300 — բենզինային, 258 ձիաուժ։

Բոլոր տարբերակները համալրված են 9-աստիճան 9G-Tronic ավտոմատ փոխանցման տուփով։ Ստանդարտ տարբերակում մեքենաները հետևաքարշ են, իսկ C 300-ի և C 250 d-ի համար հասանելի է նաև 4Matic լիաքարշ համակարգը։

Լիցքավորվող հիբրիդները պահպանվել են մոդելային շարքում։ Խոսքը C 300 e և C 400 e 4Matic տարբերակների մասին է։ Դրանք համալրված են 100 կՎտ հզորությամբ լիարժեք էլեկտրաշարժիչով և 19.53 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցով, որոնք հնարավորություն են տալիս միայն էլեկտրական քարշակով անցնել մինչև 100 կմ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58