Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Xiaomi-ի եռամսյակային շահույթը նվազել է 21%-ով՝ սմարթֆոնների պահանջարկի թուլացման ֆոնին
19/08/2026 16:45
Կիսվել

Xiaomi-ի եռամսյակային շահույթը նվազել է 21%-ով՝ սմարթֆոնների պահանջարկի թուլացման ֆոնին

Հունիսին ավարտված եռամսյակում Xiaomi-ի զուտ շահույթը կազմել է 1,4 մլրդ դոլար։ Ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների միջին կանխատեսումը, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ հասույթը նվազել է 6,1%-ով՝ մինչև 685 միլիոն դոլար։

Հոդվածում նշվում է, որ Xiaomi-ն մյուս առաջատար սմարթֆոն արտադրողներից ավելի մեծ վնաս է կրել հիշողության չիպերի շարունակվող դեֆիցիտից։ Հիշողության խոշոր արտադրողները, այդ թվում՝ Samsung Electronics-ը և SK Hynix-ը, արտադրական հզորությունների մի մասը վերաուղղել են արհեստական բանականության համակարգերով աշխատող տվյալների կենտրոնների համար նախատեսված առաջադեմ չիպերի արտադրությանը։ Արդյունքում շուկայում ավելի պարզ հիշողության չիպերի պակաս է առաջացել, իսկ դրանց գները կտրուկ աճել են։

Bloomberg-ը նշում է, որ ներդրողները կասկածներ ունեն՝ արդյոք Xiaomi-ին հաջողվում է վերահսկել բաղադրիչների թանկացման հետևանքով աճող ծախսերը։ Գործակալության տվյալներով՝ հունիսի վերջից ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում թանկացել են գրեթե 20%-ով, ինչը վկայում է ընկերության հեռանկարների նկատմամբ պահպանվող լավատեսության մասին։

Միևնույն ժամանակ, Counterpoint հետազոտական ընկերության տվյալներով՝ երկրորդ եռամսյակում Xiaomi-ի սմարթֆոնների մատակարարումները կրճատվել են ավելի մեծ չափով, քան աշխարհի հինգ խոշորագույն բրենդներից որևէ մեկինը։ Ընկերությունը գործում է պահանջարկի ամբողջ սպեկտրում՝ պրեմիում դասի ծալվող սմարթֆոններից մինչև 100 դոլարից էժան բյուջետային մոդելներ, ինչի պատճառով հիշողության չիպերի դեֆիցիտը հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել նրա վրա։

Xiaomi-ի ֆինանսական արդյունքների վրա լրացուցիչ ճնշում է գործադրել նաև ընկերության հիմնադիր Լեյ Ցզյունի՝ էլեկտրամոբիլների արտադրությանը անցումը, ինչպես նաև չինական ավտոմոբիլային շուկայում կոշտ մրցակցությունը, գրում է Bloomberg-ը։ Վերջին շաբաթներին ներդրողներին մտահոգել է երկու նոր հիբրիդային մոդելների թողարկումը, որոնց գները շուկայի սպասումներից ցածր են եղել։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59